ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Աժ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ հանդիպումից առաջ Ադրբեջանը ուզում է ցույց տալ մի պարզ բան, որ չունի հստակ պատրաստակամություն խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու: Նրա խոսքերով՝ ռազմական ագրեսիան կամ առանձին նման գործողությունները իր քաղաքականության մասն են կազմում։
«Սա առաջին անգամ չէ, վերջին տարիների ընթացքում այս փաստը արձանագրում ենք։ Իհարկե, խորը մտահոգություն է առաջացնում»,-ասաց նա:
Անդրադառնալով առաջիկայում Սարգսյան-Ալիև հանդիպմանը, նա նշեց, որ եթե անգամ մեր սպասելիքները չեն բավարարվում, հանդիպումները միշտ կարևոր են և անհրաժեշտ:
«Ավելի լավ է բանակցել օրակարգային որոշակի հարցերի շուրջ, քան թե մտածել, որ վաղը կամ մյուս օրը հակառակորդը պետք է ռազմական գործողություն իրականացնի»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: