Իրանի իսլամական պահակազորի ղեկավար Մուհամմադ Ալի Ջաֆարին նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հնարավոր հետևանքերի մասին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Հանդիպման ընթացքում Մուհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը նոր սահմանափակումներ ներմուծի, դա կնշանակի, որ Վաշինգտոնը հեռանում է իրանական միջուկային ծրագրով համաձայնագրից։ Բացի այդ, եթե պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն, ապա ԱՄՆ-ը պետք է իր ռազմաբազաները տեղակայի իրանական տարածքից 2000 կմ հեռու։
Ջաֆարին մեկնաբանել է նաև հայտարարությունը՝ ԱՄՆ-ում Իսլամական պահակազորն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հնարավորության մասին։ Պահակազորի ղեկավարն ասել է, որ այդ դեպքում պահակազորն ամերիկյան բանակին կվերաբերվի՝ ինչպես ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ուժերին։