Wednesday, 08 05 2024
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար

Ռուսաստանը զավթող, ագրեսիվ պետություն է. ռուս խաղաղապահ ուժերը հուսալի չեն

Ռուսաստանը զավթող, ներխուժող և ագրեսիվ պետություն է: Ռուսաստանի խաղաղապահ զորքերը չեն կարող լինել հուսալի հակամարտությունների լուծման հարցում՝ հաշվի առնելով այն, թե ինչպես էին ռուսական զորքերը գործում Աբխազիայում և Ցխինվալում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թեհրանի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Բահրամ Ամիր Ահմադիանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու խնդրի մասին:

Ռուսներին պետք է սապոգի ներկայություն Արցախի հողի վրա

Հարցը վերջին շրջանում արդիական է դարձել հատկապես ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացի համատեքստում: Ռուսաստանի նախագահն ամսվա սկզբին հանձնարարել էր արտգործնախարար Լավրովին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել բանաձև Դոնբասի հակամարտող ուժերի «տարանջատման գծում» ՄԱԿ-ի խաղաղապահ զորքեր տեղաբաշխելու մասին: Ավելի ուշ Պուտինը Գերմանիայի կանցլերին առաջարկեց ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայել Դոնբասի հակամարտության գոտում, ինչպես նաև «այն հատվածներում, որտեղ գործում են ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունները»: Խաղաղապահների հարցն այս կամ այն մակարդակով շարունակում է քննարկվել նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում: Օրինակ՝ Սոչիի վերջին հանդիպումից հետո որոշ տեղեկություններ եղան այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են խաղաղապահ ուժերի հարցը, բայց այդ լուրն ավելի ուշ հերքեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ու թեև Մոսկվան խուսափում է իր մտադրությունների մասին պաշտոնապես արտահայտվելուց, որոշ փորձագետներ համոզված են, որ այն ստրատեգիական նշանակության խնդիր է Ռուսաստանի համար: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ «այս ամբողջ պատմության մեջ Ռուսաստանի թիվ մեկ շահագրգռությունը Արցախի հողի վրա ռուս խաղաղապահներ ունենալն է և այդ կերպ հակամարտության գոտում բացառիկ ազդեցության հասնելը, ինչպես որ նա արել է Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների դեպքում»: Եվ հիմա Ռուսաստանն ուզում է շահարկել Դոնբասի խաղաղապահների հարցը ՄԱԿ-ի անվան տակ իր ծրագրերը նաև այլ հակամարտությունների պարագայում միանձնյա առաջ տանելու համար:

Ի դեպ, ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջազգային անվտանգության երաշխիքների մասին օրեր առաջ որոշ հետաքրքիր մանրամասներ բացահայտեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ասելով, որ դրանք լինելու են «բազմաշերտ» միջազգային երաշխիքներ:

Լավագույն վիճակը Պուտինի համար

Խոսելով հարցի մասին՝ իրանցի փորձագետ Բահրամ Ամիր Ահմադիանն ասում է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանը հետաքրքրված չէ Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ և չկա քաղաքական լուրջ կամք այդ խնդրին ուշադրություն դարձնելու համար:

«Հատկապես Պուտինը, իր նախագահության տարիներին, չի ցուցաբերել որևէ հետարքրություն, որովհետև եթե խաղաղություն հաստատվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլևս տարածություն չի մնա Ռուսաստանին՝ խաղալու համար: 1994 թ. մայիսին ԵԱՀԿ-ի միջնորդությամբ զինադադար հաստատելուց հետո, Ռուսաստանը երեք երաշխավորներից էր, որն ունի շատ հետաքրքրություններ և իր անհանգստությունները, հետևաբար չի կարող լինել չեզոք խաղացող: Երբ չկա խաղաղություն Ռուսաստանի հարավային սահմաններում՝ Հարավային Կովկասում, Ռուսաստանը շատ պատրվակներ ունի ռազմական ներկայություն ունենալու տարածաշրջանում, որպեսզի պաշտպանի և պահպանի իր դիրքերը ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի դեմ:

Իմ կարծիքով՝ լավագույն լուծումը կլինի փոխզիջումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հասնելու համար խնդիրների լուծմանը: Ինչպես գիտենք՝ կան շատ սառեցված հիմնախնդիրներ, որոնք մինչ օրս լուծված չեն: Դրանցից մեկը Քաշմիրի խնդիրն է: Բրիտանացի կառավարիչը լքեց շրջանը 1947 թ. սկզբին, երբ Հնդկաստանը անկախացավ, և երբ նա հեռանում էր Քաշմիրից, տեղի իշխանությունները խնդրեցին նրան հարթել Քաշմիրի շուրջ վեճը Հնդկաստանի և Պակիստանի միջև: Նա պատասխանեց, որ լավագույն վիճակը ներկայիս վիճակն է: Հիմա Պուտինի պարագայում Ղարաբաղի լավագույն վիճակը ներկայիս «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակն է»,- ասում է պրոֆեսոր Ամիր Ահմադիանը:

Իրանցի քաղաքագետի համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը խոչընդոտող ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ կոնֆլիկտի երկու կողմերն էլ ընկալում են այս խնդիրը որպես իրենց ազգային հեղինակության, հարգանքի և ինքնության խնդիր:

Խաղաղապահներ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո

Անդրադառնալով Ղարաբաղում ռուսական զորքերի հնարավոր խաղաղապահ առաքելության հարցին՝ մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ ռուսական խաղաղապահ զորքերը հուսալի չեն զինված բախումների դադարեցման կամ կոնֆլիկտների կարգավորման առումով:

«Ռուսաստանը զավթող, ներխուժող և ագրեսիվ պետություն է: Ղարաբաղի համար խաղաղապահ առաքելության լավագույն տարբերակը կլիներ այն, որ խաղաղապահ ուժերը կազմվեին արտատարածաշրջանային պետությունների կողմից՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: Տարածաշրջանի պետությունները՝ ներառյալ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, իրենց շահերն ու մտահոգություններն ունեն, և ցանկացած լուծում կարող է չբավարարել կողմերից մեկին, հետևաբար հիմնախնդրի լուծումը, այսպես թե այնպես, ազդելու է տարածաշրջանային երկրների ապագա հարաբերությունների վրա»:

Իրանի դիրքորոշումը

Իսկ ո՞րն է Իրանի դիրքորոշումը խաղաղապահների հարցի վերաբերյալ, և եթե Իրանը իսկապես դեմ է իրեն սահմանակցող հակամարտության գոտում օտարերկրյա ուժերի տեղակայմանը, ապա ունի՞ արդյոք Իրանը բավարար լծակներ կանխելու նման սցենարի իրականացումը:

Պատասխանելով հարցին՝ Բահրամ Ամիր Ահմադիանն ասաց, որ Իրանն ունի բավարար ներուժ դրական դեր խաղալու այս հարցում, բայց Թուրքիան և Ռուսաստանը գոհ չեն Կովկասում Իրանի ակտիվությունից:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, իսկ Ռուսաստանը նմանատիպ հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Այս պետությունները դժգոհ են Կովկասում Իրանի ակտիվությունից: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը քննադատում է Իրանին՝ Հայաստանի հետ սերտ հարաբերությունների համար՝ ասելով, թե Իրանը, որպես շիա մուսուլման երկիր, պետք է օգնի և աջակցի Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի: Նրանք նույնիսկ պահանջում են Իրանից փակել Հայաստանի սահմանը»,- եզրափակեց Բահրամ Ամիր Ահմադիանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում