Tuesday, 23 04 2024
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել

Դա լա՞վ է, թե՞ վատ․ Ինչ է իրականում ասել Էդվարդ Նալբանդյանը

ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 18-ին ելույթ էր ունեցել Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի Արտաքին քաղաքական օրակարգ բաժնի շրջանակներում՝ մանրամասնորեն ներկայացնելով Հայաստանի մոտեցումները Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման հարցում և նաև պատասխանելով սփյուռքահայության ներկայացուցիչների հարցերին: Էդվարդ Նալբանդյանի ելույթից հատկապես մի հատված արագորեն տարածվեց ոչ միայն հայկական, այլև ռուսական մեդիադաշտում: Խոսքը կոնֆլիկտի կարգավորման ծրագրի շրջանակներում Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու խնդրի մասին է:

Ռուսների սրտով

Օրինակ՝ ռուսական առաջատար լրատվամիջոցներից ՌԲԿ մեդիահոլդինգի կայքը, հղում անելով «Ինտերֆաքսին», տարածքների վերադարձի մասին ՀՀ ԱԳ նախարարի ասածը դարձրել էր լուր՝ գրելով, որ «Հայաստանը հնարավոր է համարում տարածքների մի մասի վերադարձը Ադրբեջանին»: Էդվարդ Նալբանդյանն իսկապես նման բան ասել էր, բայց լրատվամիջոցների կողմից նման շեշտադրում անելու, միայն այդ հատվածն առանձնացնելու և ընդհանուր համատեքստը չներկայացնելու պատճառով ստեղծվում էր տպավորություն, թե Հայաստանի արտգործնախարարը կոնկրետ հայտարարություն է արել Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու մասին, ինչը ինքնին կարելի էր համարել իրադարձություն կամ նոր զարգացում, և ոչ թե հիմնախնդրի կարգավորման ընդհանուր ծրագրի մասին խոսելիս է անդրադարձել նաև տարածքների վերադարձի խնդրին, որը մեզ հայտնի Մադրիդյան սկզբունքների տարրերից մեկն է: Պարզ չէր՝ արդյոք արտգործնախարարը խոսե՞լ է մինչ օրս բանակցված փաստաթղթերի մասին, թե՞ արդեն բանակցվում է հակամարտության կարգավորման նոր տարբերակ, որի շրջանակում նախատեսվում է «տարածքների մի մասի վերադարձ» Ադրբեջանին: Ուստի նախ պարզենք, թե ինչ է ասել Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 18-ի ասուլիսի ընթացքում: Խոսքը միևնույն ելույթի մասին է, պարզապես նախարարի հիմնական խոսքից հետո նրան հարցեր էին տալիս ոչ թե լրագրողները (բացառությամբ Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանի), այլ սփյուռքահայ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ կամ անհատներ:

Ինչի մասին է խոսել

Այսպիսով, ինչպես արդեն նշեցինք՝ արտգործնախարարը նախ խոսել է ընդհանուր իրավիճակի մասին՝ ներկայացնելով հայկական կողմի մոտեցումները, հետո պատասխանել է հակամարտությանը, բանակցային գործընթացին վերաբերող զանազան հարցերի: Նալբանդյանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, միասնական դիրքորոշում ունեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ՝ հիշեցնելով եռանախագահող պետությունների ղեկավարների 5 հայտնի հայտարարությունների մասին: Ըստ նախարարի՝ Ղարաբաղից բացի, չկա մեկ այլ կոնֆլիկտ, որի դեպքում Ռուսաստանը և Միացյալ Նահանգները այդքան մանրամասնորեն համաձայն լինեն, թե ինչպես պետք է լուծել հիմնախնդիրը:

Ավելի ուշ Էդվարդ Նալբանդյանը բավական մանրամասնորեն անդրադարձել է (տե՛ս նշված տեսանյութի 54-րդ րոպեից) բանակցային սեղանին դրված կարգավորման ծրագրին՝ բացելով որոշ փակագծեր և ներկայացնելով կարգավորման հիմնական տարրերը՝ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ և վերջնական կարգավիճակ, միջազգային անվտանգության «բազմաշերտ» երաշխիքներ, ցամաքային կապ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ, փախստականների և տարածքների վերադարձի հարցեր: Նալբանդյանը նաև հարկ է համարել շեշտել, թե Հայաստանն այսօր մեկ լեզվով է խոսում եռանախագահող պետությունների հետ, մինչդեռ Բաքուն մինչ օրս պնդում է, թե եռանախագահների 5 հայտարարությունները գոյություն չունեն: Իսկ նախարարին տրված հարցը հետևյալն էր՝ ժամանակի առումով ի՞նչ հեռանկար կա Ղարաբաղի խնդրի վերջնական լուծման:

Ըմբռնելի դիրքորոշում

«Մեր խնդիրն այն էր, որ ոչ միայն հայտարարենք, որ մենք այս դիրքորոշումն ունենք, բայց նաև այդ դիրքորոշումը ըմբռնելի լինի միջազգային հանրության կողմից, և կարծում եմ՝ կամաց-կամաց հասնում ենք այդ նպատակին, իսկ դա ճանապարհ է հարթելու հիմնախնդրի կարգավորման համար: Հիմա մենք եռանախագահող երկրների հետ միասին խոսում ենք մեկ լեզվով»:

Ղարաբաղի կարգավիճակը

«Ինչի՞ մասին է խոսքը: Եռանախագահներն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքը որոշի իր ապագան ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ բոլորի համար: Լա՞վ է դա: Իհարկե, լավ է: Երկրորդը՝ մինչև այդ կամարտահայտության կազմակերպումը՝ վերջնական կարգավիճակի որոշման նպատակով Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ: Եթե միջանկյալ, ուրեմն կա նաև վերջնական կարգավիճակ, որ ես ասացի՝ ինչպես պետք է լուծվի, իսկ շատ երկրներ, որոնք կիրառել են իրենց ինքնորոշման իրավունքը, օրինակները շատ են վերջին տարիներին, այսպիսի կարգավիճակներով էլ են անցել՝ միջանկյալ, ժամանակավոր և հետո՝ վերջնական: Միջանկյալ կարգավիճակը պետք է լինի բոլոր այն, ինչ ունի Լեռնային Ղարաբաղը և «plus»: Ի՞նչ. որ միջազգային հանրությունը, միգուցե, Անվտանգության խորհրդի համապատասխան որոշմամբ պետք է ճանաչի այդ միջանկյալ կարգավիճակը, այսինքն՝ այն, ինչ որ այսօր ունի Ղարաբաղը, այդ ամեն ինչը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից, բայց որպես միջանկյալ կարգավիճակ՝ դեռ վերջնականը չէ, այսինքն՝ իշխանությունների իմաստով, ոնց որ ասում է՝ բազմաստիճան իմաստով, և մնացած բոլոր՝ ինչ որ կա Ղարաբաղում: Լա՞վ է դա, թե՞ վատ է: Լավ է, չէ՞»:

Միջազգային անվտանգության «բազմաշերտ» երաշխիքներ

«Երրորդը՝ եռանախագահներն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար պետք են Ղարաբաղի միջազգային անվտանգության երաշխիքներ՝ բազմաշերտ: Մի քիչ բացեմ փակագծերը, թե ինչի մասին է խոսքը: «Բազմաշերտ»՝ նշանակում է ոչ միայն բազմազգ peacekeeping forces՝ խաղաղության պահպանման ուժեր և խաղաղապահ գործողություններ Ղարաբաղի շուրջ կամ անվտանգության երաշխիքներ՝ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևով, այլև, օրինակ, պետք է ճանաչվի, որ Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության: Հիմա մենք ինքներս ենք ասում, որ Հայաստանը երաշխավորում է Ղարաբաղի անվտանգությունը, բայց դա նաև պետք է ճանաչված լինի աշխարհի կողմից, որ՝ այո, մենք այդ իրավունքն ունենք: Բացի դրանից, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը պետք է երաշխավորը լինի այդ անվտանգության: Հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին է խոսքը: Եվ այլն: Հիմա չմանրացնեմ, թե չէ շատ խորքերը կգնամ, բանակցային ամբողջ գործընթացը կբացեմ: Բայց իրականում այն, ինչ կա, բավական լուրջ երաշխիքներ են, ինչպես ասացի՝ բազմաշերտ: Եվ, իհարկե, դա կարևորագույն հարցն է, որովհետև առանց լիակատար անվտանգության երաշխիքների ապահովման անհնար կլինի հիմնախնդրի կարգավորումը»:

Ցամաքային կապ Հայաստանի հետ

«Մի այլ տարր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է կապ ունենա Հայաստանի հետ: Որոշ ժամանակ ասում էինք՝ ցամաքային կապ, հետո մի օր, երբ ես չօգտագործեցի «ցամաքային» բառը, ասացին՝ պարոն նախարար, միշտ ասում էիր՝ ցամաքային, հիմա չասացիր: Միգուցե եթե ծով լիներ, կասեինք նաև ծովային կապ, բայց նաև կա օդային կապ: Ինչու ոչ: Այսինքն՝ անվտանգ կապ: Շատ վերլուծաբաններ քննարկել են՝ Լաչինի կորիդոր… Դա անվտանգ կապ պետք է լինի, որպեսզի այն զենքը, որ այսօր ունի Ադրբեջանը, չկարողանա օգտագործել և հարցականի տակ դնի այդ անվտանգությունը: Լա՞վ է դա, թե՞ վատ է: Դրա մասին, մի քիչ էդքան բացված չէ, հայտարարում են եռանախագահները այդ 5 հայտարարությունների մեջ»:

Փախստականների հարցը

«Եվ բոլոր տեղահանված անձինք, և փախստականները պետք է իրավունք ունենան վերադարձի: Իհարկե, պետք է իրավունք ունենան վերադարձի: Կվերադառնան, թե ոչ՝ դա այլ հարց է, որովհետև դա ցանկության հարց պետք է լինի, դա իրենց իրավունքն է: Բայց ոչ միայն ադրբեջանցիները. պետք է իրավունք ունենան բոլորը՝ հայերը, իսկ դուք գիտեք, որ մոտ 450 000 փախստականներ կան այդտեղից (Ադրբեջանից), հայ փախստականներ: Իսկ ադրբեջանցիների մեծ մասը փախստականներ չեն, տեղահանված անձինք են»:

Տարածքների վերադարձ

«Եվ տարածքների վերադարձ. խոսքը այն տարածքների մասին է, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու այս հանգուցալուծումը: Սա է: Դուք հասկանում եք, թե ինչի մասին են այս ամբողջ առաջարկները: Ուր էինք և ուր ենք հասել: Դուք ասում եք՝ ե՞րբ կլինի լուծումը: Ասենք, թե լուծումը չի լինի՝ էդպես չէ: Լուծումը կլինի, բայց այսօր մենք հասել ենք նրան, որ եռանախագահող երկրները և միջազգային հանրությունը… ես ասում եմ՝ մեր մոտեցումը համահունչ է իրենց մոտեցմանը, կարծում եմ՝ դա հակառակ ձևով էլ կարող եք նկատի ունենալ»:

Ո՞ր շրջանների մասին է խոսում Նալբանդյանը

Այսպիսով, սա էր արտգործնախարարի մեկնաբանությունը Ղարաբաղյան հիմնահարցի լուծման տարրերի և այդ թվում նաև տարածքների վերադարձի խնդրի մասին: Հիմնվելով ընդհանուր տեքստի վրա՝ կարող ենք եզրակացնել, որ խոսք չկա հակամարտության կարգավորման մի նոր նախագծի, այլ կերպ ասած՝ նոր բանաձևերի, սկզբունքների և չափանիշների վրա հիմնված ծրագրի մասին: Խոսքը որպես բանակցությունների հիմք ընդունված Մադրիդյան սկզբունքների և դրանց հիման վրա բանակցված նախագծերի մասին է՝ լինի Կազանի փաստաթուղթը կամ մեկ այլ տարբերակ: Այլ հարց է, որ մենք չգիտենք՝ կոնկրետ ինչ փաստաթուղթ է այսօր դրված բանակցային սեղանին, մեզ հայտնի չեն այդ փաստաթղթի բոլոր մանրամասները, և արդյոք հակամարտող կողմերն ու միջնորդներն այսօր ընդհանրապես բանակցո՞ւմ են կարգավորման ծրագրի շուրջ:

Մեկ այլ հարց, որը ծագեց Էդվարդ Նալբանդյանի խոսքից և կշարունակի բաց մնալ, վերաբերում է տարածքներ վերադարձնելուն կամ հանձնելուն: Հայտնի է, որ ըստ Մադրիդյան սկզբունքների և բանակցային գործընթացի ընդհանուր տրամաբանության՝ Արցախի վերահսկողության տակ գտնվող 7 շրջանները, որոնք չեն մտել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) սահմանների մեջ, այլ կարգավիճակ ունեն և բանակցվում են որպես վերադարձի ենթակա տարածքներ: Հնարավոր է, որ այսօր խոսքը ոչ թե նույնիսկ 7, այլ 5 շրջանների մասին է, այսինքն՝ Լաչինի և Քելբաջարի շրջանները բացառվում են, և դրա մասին Հայաստանի ղեկավարությունը բազմիցս ակնարկել է: Բայց նախ այդ տարածքները Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված են որպես Արցախի տարածքի անբաժանելի մաս, երկրորդ՝ դրանք կարևորագույն նշանակություն ունեն Արցախի անվտանգության համակարգում՝ թույլ տալով հնարավորինս հեռու պահել հայկական բնակավայրերը ադրբեջանական զինուժի մարտական դիրքերից և այդպիսով նվազեցնելով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու ռիսկերը:

Կոնկրետ ո՞ր շրջանների մասին է խոսում նախարար Էդվարդ Նալբանդյանը, և կա՞ն արդյոք նման տարածքներ, որոնք հանձնելու դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը չի դրվի սպառնալիքի տակ, հատկապես այն պայմաններում, երբ Ադրբեջանը, ինչպես ինքը՝ նախարարն է խոստովանում, մինչ օրս ապավինում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմանը, այսինքն՝ չի ստանձնել հիմնախնդրի խաղաղ լուծման հանձնառություն և չի հրաժարվել խնդիրը ռազմական ուժով լուծելու մտադրությունից:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում