Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Նյու Յորքումէ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ իր երկիրը հանդես է գալիս Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, սակայն իրավունք վերապահում պաշտպանելու իր քաղաքացիների՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության:
«Ադրբեջանը հակված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, սակայն մենք կպաշտպանենք մեր քաղաքացիներին՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։ Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»,-ասել է Ալիևը։
Ալիևի խոսքով՝ «Հայաստանի վրա պետք է միջազգային պատժամիջոցներ կիրառվեն»։ «Հակամարտության ստատուս-քվոն անընդունելի է, դա բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները։ Սակայն մենք տեսնում են երկակի չափորոշիչների քաղաքականություն»,-հայտարարել է նա։