Սիրիահայ բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանն այն կարծիքին է, որ նախկին իշխանությունների նկատմամբ նախկին անվստահությունն աստիճանաբար նահանջում է: Ըստ նրա՝ վերջին մեկ տարվա ընթացքում շատ փոփոխություններ են եղել Հայաստանում:
«Մենք քսանհինգ տարվա անկախություն ունենք, բայց անկախության համար 25 տարին քիչ է: Զորավոր երկիր լինելու համար առնվազն 100 տարի կուզե, բայց երբ ընթացքի մեջ առաջադիմություն կա, լավ բան է»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ նոյեմբերին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա:
Նրա խոսքերով՝ Սփյուռքն այսօր աջակցում է իշխանություններին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: