ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, որի ժամանակ քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, փոխանցում է Interfax-ը։
«Մենք այսօր Ռեքս Թիլերսոնի հետ քննարկել ենք Սիրիայի հետ կապված մեր կոնտակտները։ Շարունակվում են շփումները զինվորականների միջև՝ թույլ չտալու համար բախումներ մի կողմից Ռաքքայի, մյուս կողմից՝ Դեր Զորի գրավման պլանների իրագործման ժամանակ։ Եվ զինվորականները շարունակում են համաձայնեցնել այն քայլերը, որոնք պահանջվում են, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարի նպատակները չտուժեն»,-հայտարարել է Լավրովը հանդիպումից հետո։
Լավրովը հավելել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում «անկոչ հյուր է»։