Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Պուտինին պետք է սապոգի ներկայություն. թիվ 1 հարցը Արցախում ռուս «խաղաղապահ» ունենալն է

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանը, որի շրջանակներում այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայանալու է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում ակտիվացնում է միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցը:

Որքանո՞վ այս նախաձեռնությունը կարող է առնչվել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման պրոցեսին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Պարոն Սաֆարյան, ի՞նչ հարցեր են ընդհանրապես քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Նյու Յորքում, և ո՞րն է այս հանդիպման նպատակը:

– Հանդիպման նպատակը բանակցային գործընթացը վերսկսելն է, մանավանդ որ Մինսկի խումբը, կարծեք թե, անունով գոյություն ունի, իսկ իրականում եթե ավելի լուրջ գործընթացներ են տեղի ունենում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ, վերջին տարվա ընթացքում դրանք առավելապես տեղի են ունենում Ռուսաստանի միջնորդությամբ, ինչը, բնականաբար, չի կարող գոհացնել Արևմուտքին: Այս պահին չեմ կարծում, թե արևմտյան միջնորդներն այնքան միամիտ են, որ արտգործնախարարների, թեկուզ նախագահների հանդիպումներ կազմակերպելով՝ բանակցությունները կվերսկսվեն: Պարզապես այս պահին Մինսկի խմբի կորսված, խարխլված դիրքերն են փորձում առաջին հերթին վերականգնել՝ փորձելով ազդել իրավիճակի վրա:

Կարծում եք, որ հանդիպումը հիմնականում վերաբերելու է Հայաստանի և Ադրբեջանի առաջիկա հնարավոր հանդիպմա՞նը:

– Օրակարգի հարցերից մեկն, անշուշտ, կլինի դա, թե արդյոք հնարավո՞ր է կամ որտե՞ղ է հնարավոր կազմակերպել նախագահների հանդիպում, բայց ես կարծում եմ, որ դրա հետ կապված մի քանի խնդիրներ կան, որոնք գալիս են կողմերի դիրքորոշումներից: Նախ, որքան էլ Ադրբեջանը պնդում է, թե ինքը կողմ է «առարկայական բանակցություններին», իսկ Հայաստանը՝ ոչ, միևնույն է, «առարկայական բանակցություններ» ասելով՝ նկատի ունի ընդամենը այն, որ մինչև բանակցությունների սկիզբը հայկական կողմը դուրս բերի իր զորքերը Արցախից, ինչն ուղղակի անհնարին բան է: Բնականաբար, այսքանով ադրբեջանական կողմի ստրատեգիան փակուղու մեջ է:

Հայկական կողմն էլ խուսափում է որևէ հանդիպում բանակցություններ անվանելուց, քանի դեռ Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչված չեն, պատերազմի ռիսկերը զրոյացված չեն, և Ադրբեջանը չի հարգում 1994-95 թթ. կնքված համաձայնագրերը հրադադարի ռեժիմի հաստատման և ամրապնդման մասին: Այս իմաստով էլ, բնականաբար, հայկական կողմն է խնդիրներ առաջացնում: Իհարկե, օրակարգում կլինի հանդիպումներ կազմակերպելու հարցը, բայց այս նկարագրածից այնպես է ստացվում, որ դրա արդյունքում ո՛չ Ադրբեջանի ակնկալիքներն են բավարարվում, ո՛չ էլ հայկական կողմի: Հետևաբար, եթե նույնիսկ նախագահների գագաթնաժողովը կայանա, այն բանակցություններ անվանել հնարավոր չի լինի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունից հետո, հիշում ենք, Էդվարդ Նալբանդյանն ասաց, թե ամերիկացի համանախագահի հնչեցրած դրույթները նորություն չեն, ինչին Ադրբեջանի արտգործնախարարը պատասխանեց, որ եթե նորություն չեն, ապա անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները: Սա որոշակի փակուղի չի՞ առաջացնում նաև հայկական կողմի համար:


Ես հենց այդ փակուղին էլ նկարագրեցի: Իրականում խնդիրը հենց դա է, որովհետև Ադրբեջանը «առարկայական բանակցությունների» տակ հասկանում է ոչ միայն նախապայմանի կատարում, ինչպես ինքն է ձևակերպում՝ «դեօկուպացիա», այլև փուլային կարգավորում, իսկ Հայաստանը և տվյալ պարագայում նաև արևմտյան համանախագահները կարծում են, որ համապարփակ կարգավորումը պետք է ենթադրի համաձայնության ձեռքբերում բոլոր տարրերի շուրջ: Այս տեսանկյունից Հայաստանը խուսափում է որևէ մեկնաբանություն տալ ոչ միայն այն պատճառով, որ չի ցանկանում մտնել բովանդակային քննարկումների դաշտ, քանի դեռ Վիեննայի պայմանավորվածությունները կատարված չեն, այլ նաև այն պատճառով, որ լավ գիտի՝ Ադրբեջանը համապարփակ կարգավորման կողմնակիցը չէ և անհամաձայնություն ունի հիմնարար երեք սկզբունքների հարգման առումով: Ադրբեջանն այս երեք սկզբունքներից երկուսը (ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում և ժողովուրդների ինքնորոշում ու իրավահավասարություն) բառացիորեն ոտնահարում է և ճանաչել չի ցանկանում: Այս պայմաններում հայկական կողմը, բնականաբար, որևէ բովանդակային մեկնաբանություն չի տալիս որևէ տարբերակի մասին, լինի այն աղավաղված, թե չաղավաղված:

Պաշտոնական Երևանը արդարացիորեն պահանջում է, որ նախ ստեղծվեն համապատասխան պայմաններ, վստահության մթնոլորտ, որպեսզի կարգավորման շուրջ բանակցելն իմաստ ունենա, բայց չունի լծակներ՝ պարտադրելու Բաքվին կատարել Վիեննայում ստանձնած իր պարտավորությունները: Ադրբեջանը դա չի ընդունում և իր նախապայմանն է առաջ քաշում: Այս պայմաններում ո՞ր կողմի մոտեցումներն են ավելի շատ համընկնում միջնորդների մոտեցումներին և ավելի հասկանալի են նրանց համար:

– Թերևս միջնորդների միասնական մոտեցում գոյություն ունի, որն ամրագրված է մի շարք հայտարարություններում: Այդուհանդերձ, գործնական դաշտում մենք մի կողմից ունենք Ռուսաստանի մոտեցումները, որը կարծես թե ավելի համահունչ է ադրբեջանական կողմի մոտեցումներին, քանի որ Ռուսաստանն էլ Ադրբեջանի հետ համակարծիք է, թե այս պահին հնարավոր չէ ֆիքսել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Այս առումով Ադրբեջանը գտնվում է առավելապես ռուսական դաշտում: Իսկ Հայաստանը, որը պնդում է մեկ սկզբունքի՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում և երկրորդ սկզբունքի՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառման հարգում Ադրբեջանի կողմից, խոսում է Վիեննայի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին: Այս կտրվածքով Հայաստանի և արևմտյան երկու համանախագահների դիրքորոշումները նույն դաշտում են: Բնականաբար, այս իրավիճակում որքան էլ կրկնեցի, որ ֆորմալ կա Մինսկի խմբի երեք համանախագահող պետությունների միասնական դիրքորոշում, այնուամենայնիվ գործնական դաշտում ունենք հակադրվող օրակարգեր, մի կողմից՝ Ռուսաստանի օրակարգը և մյուս կողմից՝ Արևմուտքի օրակարգը:

Ի՞նչ եզրակացության եկաք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ Ռուսաստանի նախագահի առանձին հանդիպումներից: Ի՞նչ օրակարգ ունի այս փուլում Ռուսաստանը, և հնարավո՞ր է, որ Մոսկվան այս փուլում որևէ նախաձեռնությամբ հանդես գա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

– Ռուսաստանը, որը կարծում է, թե Ղարաբաղի վերջնական կարգավիճակն այս պահին հնարավոր չէ որոշել, և պետք է բավարարվել միջանկյալ կարգավիճակով, դրանով մի քանի խնդիր է ուզում լուծել: Առաջինը՝ գիտակցում է, որ Ադրբեջանին տալիս է այդ խնդրից խուսափելու, խուսանավելու դաշտ, որովհետև Ադրբեջանն ուզում է, որ այս պահին կարգավորման մյուս տարրերն իրականացվեն, բայց ոչ դա: Եվ դրանով Ռուսաստանը փորձում է իր կողմը գրավել Ադրբեջանին: Բայց այս ամբողջ պատմության մեջ Ռուսաստանի թիվ մեկ շահագրգռությունը Արցախի հողի վրա ռուս խաղաղապահներ ունենալն է և այդ կերպ հակամարտության գոտում բացառիկ ազդեցության հասնելը, ինչպես որ նա արել է Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների դեպքում:

Թերևս սա է պատճառը, որ Արևմուտքը բավական կոշտ է արտահայտվում նման որևէ հեռանկարի վերաբերյալ, ինչի մասին գիտի Ռուսատանը: Եվ երբ Ռուսաստանը ՄԱԿ-ում հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ, եկեք հասկանանք, որ Ռուսաստանի՝ խաղաղապահ առաքելություն կատարելու նկրտումների պատմությունը շատ կարևոր է: Պետք է ասել, որ 2008 թ. սկսած՝ Ռուսաստանը փորձեց խաղաղապահ առաքելություն զարգացնել ՀԱՊԿ-ի շրջանակներում, հետո դիմեց ՄԱԿ-ին, որպեսզի ՀԱՊԿ-ը ճանաչվի որպես խաղաղապահ մանդատ ունեցող կազմակերպություն և մերժվեց: Հավանաբար հիշում եք, թե ինչպես էր Լուկաշենկոն տրտնջում այդ կապակցությամբ երևանյան գագաթաժողովի ժամանակ: Երբ Ռուսաստանը հասկացավ, որ չի կարողանա միջազգային մանդատը ՀԱՊԿ-ով ստանալ, այժմ փորձում է շատ ավելի խորամանկ ստրատեգիա գործարկել՝ ուկրաինական խնդրի առնչությամբ բարձրացնելով խաղաղապահների թեման, և Պուտինն իր հայտարարության մեջ խոսում է ոչ միայն Դոնբասի «տարանջատման գծում» խաղաղապահներ տեղակայելու մասին, այլև ակնարկում է այլ տարածաշրջանների մասին: Ռուսաստանն ուզում է դա շահարկել և օգտագործել՝ հետագայում ՄԱԿ-ի անվան տակ սեփական ծրագրերը միանձնյա առաջ տանելու համար: Այդ իմաստով ռուսական նախաձեռնությունն ունի հեռուն գնացող նպատակներ, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության մասով, որից պաշտոնական Երևանը պետք է զգուշանա և որի մասին պետք է տեղյակ լինեն նաև արևմտյան համանախագահները:

Չեմ կարծում, թե Ռուսաստանի ցանկություններն ավարտվում են բացառապես Ուկրաինայով: Պարզապես, եթե պատկերացնենք իրավիճակ, որ ՄԱԿ-ն այնուամենայնիվ թույլ կտա Ռուսաստանին ընդունել նման բանաձև, որը թույլ կտա ՄԱԿ-ի անդամ և Անվտանգության խորհրդի անդամ պետությանը նման առաքելության մեջ ներգրավվել, այդ պարագայում կարող ենք տեսնել Ռուսաստանի շատ ավելի անսանձ ջանքերը, երբ նա կփորձի կիրառել այդ բանաձևերն իրեն ձեռնտու մեկնաբանությամբ՝ ի վնաս մյուս միջնորդ պետությունների՝ այդ թվում Ղարաբաղյան հակամարտության գոտում սեփական «խաղաղարարական» առաքելությունը կյանքի կոչելու նպատակով: Այս պահին Ռուսաստանը մի բան գիտի՝ եթե նույնիսկ ինքն ունի ռեսուրս ճնշում գործադրելու կողմերի վրա այն աստիճանի, որ նրանք համաձայնեն Արցախյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը, այնուամենայնիվ, դա չի ճանաչվելու որպես լեգիտիմ լուծում, և Հոգլանդի հայտարարության ամենաուշագրավ ասպեկտներից մեկը հենց դա էր, երբ հիշեցրեց, որ խաղաղապահները պետք է լինեն բազմազգ, և միջնորդ երկրները չեն կարող սեփական խաղաղապահ զորքերին ուղարկել արցախյան հակամարտության գոտի: Ահա այս մտահոգություններից դրդված՝ Ռուսաստանը փորձում է այլ հարթակ ստեղծել իր համար՝ նշված խնդիրը լուծելու նպատակով:

– Այսինքն՝ ՄԱԿ-ի ձևաչափո՞վ:

Այո, որովհետև ՄԱԿ-ում Ռուսաստանը Անվտանգության խորհրդի անդամ է, կարող է այդ բանաձևը մեկնաբանել, որ նման մանդատ այդ բանաձևով, այնուամենայնիվ, տրված է, հետևաբար՝ Ռուսաստանը կկարողանա իրականացնել այն, ինչն ընդունված է անվանել «ռուսական պլան» կամ «Լավրովի պլան»:

– Բայց չե՞ք կարծում, որ Ուկրաինան առանձին հիմնախնդիր է, և յուրաքանչյուր կոնֆլիկտ ունի իր ուրույն համատեքստն ու կարգավորման ձևաչափը: Գուցե պետք չէ՞ իրար խառնել երկու խնդիրները:

Համաձայն եմ: Այնուամենայնիվ, Ռուսաստանը բավարարված չէ և կարծում է, որ Ուկրաինայում իր ստեղծած հիբրիդային քաոսը չի ստիպում պաշտոնական Կիևին հետ կանգնել Եվրատլանտյան ընթացքից, հետևաբար, փորձում է այլ ներկայություն ունենալ: Առաջին պլանում, իհարկե, Ուկրաինան է, որտեղ փորձում է ռուսական սապոգի ներկայությամբ շատ ավելի բարդ իրավիճակ ստեղծել, որովհետև Ռուսաստանը հիմա ֆորմալ հայտարարում է, որ Ուկրաինայում զորքեր չունի, ամբողջ աշխարհը նրան մեղադրում է, որ ունի, բայց ստեղծելով այդ քաոսը Ուկրաինայի վրա, միևնույն է, չի կարողանում ազդել Ուկրաինայի որոշումների վրա: Հետևաբար, նրան պետք է սապոգ, սապոգի ներկայություն գետնի վրա, բայց կրկնում եմ՝ Ռուսաստանի խնդիրները միայն Ուկրաինայով չեն սահմանափակվում: Նա ունի Ադրբեջանի, Հայաստանի և Կովկասի խնդիր, և այդ խաղաղապահ նկրտումներն ունեն շատ հեռուն գնացող նպատակներ, ինչը, կարծում եմ, Արևմուտքը հասկանում է և դժվար դրանք բավարարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում