Այս անգամ ավելի ուժեղ Հայաստան եմ տեսնում Այս մասին Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը:
«Շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու և Երևանի պետական համալսարանում ձեզ հետ հանդիպելու համար: Ես տեսնում եմ այսպեսի երիտասարդներ և այլ կերպ եմ մտածում Հայաստանի ապագայի մասին: Որպես պատգամավոր՝ առաջին անգամ եմ Հայաստանում և ուրախ եմ, որ այս անգամ ավելի ուժեղ Հայաստան եմ տեսնում: Թուրքիայում, դժբախտաբար պայմաններն ավելի վատ են և ամեն օր ավելի կվատանան»,-ասաց պատգամավորը: