Tuesday, 14 05 2024
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին

Հայաստանի ազգային արխիվը ստացել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիների փաստաթղթերը

Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ անկախության տարիներին հավաքվել, պահպանվել և արխիվացվել են անկախության գործընթացին, մեր պետականությանը վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը: Եվ դա շարունակական գործընթաց է: Պետական կառույցներն ամեն տարի Ազգային արխիվին են փոխանցում իրենց արխիվային փաստաթղթերը: Օրենքով սահմանված միայն 3 կառույց` Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Արտաքին գործերի նախարարությունը չեն ներկայացնում իրենց փաստաթղթերը: Այս կառույցները կարող են 50 տարի իրենց մոտ պահել փաստաթղթերը, նոր փոխանցել Ազգային արխիվ:

«Այս տարի ստացել ենք նաև Հայաստանի առաջին նախագահի` Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիների փաստաթղթերը: Ստացվել է ամեն ինչ, իր ստորագրած առաջին հրամանագրերը, ստացված շնորհավորանքներից»,-ասաց Ամատունի Վիրաբյանն` ընդգծելով, որ այս տարի ստացել են նաև Կառավարության մինչև 2005 թվականի փաստաթղթերը, որոշումները, վարչապետների կարգադրությունները:

Ամատունի Վիրաբյանը նշեց, որ արդեն արխիվացվում են էլեկտրոնային փաստաթղթերը: 2008 թվականից Հայաստանում հատուկ համակարգով փաստաթղթերի շրջանառությունն այսուհետ էլեկտրոնային է:

«Հիմա մենք պետք է դա արխիվացնենք, չնայած կա որոշ բարդություն: Այդ խնդիրը միայն մեզ մոտ չէ, շատ երկրներ են առնչվում դրա հետ: Ռուսաստանը դիմում է հետևյալ քայլին. էլեկտրոնայինի հետ մեկտեղ պարտադիր մեկ օրինակ թղթային փաստաթուղթ են ստեղծում ու հանձնում արխիվ: Մեզ մոտ դա չկա, միայն էլեկտրոնային է, հիմա համապատասխան քայլեր են ձեռնարկվում, որ ամբողջական կարողանանք պահպանել»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:

Նա նշեց, որ Ազգային արխիվում այնքան փաստաթուղթ է պահվում, որ ուսումնասիրողը կարող է ամբողջական պատկերացում ստանալ բուն անկախության գործընթացի, դրանից հետո տեղի ունեցած զարգացումների մասին: Բայց այստեղ այդ փաստաթղթերի բովանդակությունն օբյեկտիվ ներկայացնելու խնդիր կա:

«Անհրաժեշտ փաստաթղթերը կան, եթե, իհարկե, դրանք ներկայացնելիս չգործի ներքին գրաքննությունը, ուսումնասիրողները կարողանան սուբյեկտիվ մտածելակերպը հաղթահարել: Անկեղծորեն ասեմ, ճշմարտությունը մինչև վերջ ասելուն պատրաստ չենք»,-ավելացրեց Ամատունի Վիրաբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում