Եթե համահայկական խորհուրդը կազմվի, և Սփյուռքը դրա միջոցով խառնվի ՀՀ ներքին քաղաքական հարցերին, ապա դա կլինի ձախողում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ, ԹՄՄ Ամերիկայի և Կանադայի Կենտրոնական վարչության ատենապետ Վարդան Նազիրեանը:
«Տեղացին, հայաստանցին պիտի որոշի ներքաղաքականությունը: Սփյուռքը կարող է իր ներդրումները, առաջարկությունները անել. Սերժ Սարգսյան է, Կարեն Կարապետյան է, այս է, այն է՝ անունը կարևոր չէ, կարևորը գործ անելն է: Ժողովուրդը ում հարմար տեսնի՝ այդ անձը պիտի լինի»,- նշեց նա:
ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահի խոսքով՝ կարևոր է, որպեսզի աղքատությունը երկրում մեղմանա՝ նպաստելով ներգաղթին:
Մանրամասները՝ տեսանյութում: