Սեպտեմբերի 16-ի առավոտյան ռեժիսոր Արիկ Մանուկյանը վերադարձնել է Մոսկվա՝ ԱՄԷ-ում մոտ 4 ամիս «գերի» մնալուց հետո։
Նրան ձերբակալել ու ազատազրկել էին Աբու Դաբիի մզկիթներից մեկի մոտ անօդաչու սարքով հարսանեկան արարողություն նկարահանելու համար։ Արիկ Մանուկյանն ազատ է արձակվել Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի միջամտությամբ, ում նման խնդրանքով դիմել էին Արիկի ընկերները։
Armenia.IM կայքը ներկայացնում է տեսանյութ ծնողների հետ նրա հանդիպման, զգացողությունների և ապագայի պլանների մասին։ Նա երախտագիտություն է հայտնել Ռամզան Կադիրովին, հայտնել, որ մտադիր է սցենար գրել Դուբայում իրեն պատուհասած փորձության մասին և դրա հիման վրա ֆիլմ նկարահանել։