«Ժողովրդավարության գենետիկ բնորոշումը իշխանության փոփոխության հնարավորությունն է առանց բռնությունների»,- դիմելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի անկախության ողջ պատմության ընթացքում բոլոր ընտրություններում հաղթել են իշխանությունները. «Սա ամենակարևոր լակմուսն է Հայաստանը որպես ժողովրդավար երկիր գնահատելու համար: Պուճուր աքսեսուարներ ունենք՝ տոնածառի պուճուր խաղալիքներ, կախենք՝ ցույց տանք, ասենք՝ վայ տեսեք: Դրանից մեծ հաշվով էությունը չի փոխվում»: