Tuesday, 14 05 2024
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը

Միացյալ Նահանգները սպասում է Հայաստանի կառավարության հիմնավորումներին

2017 թ. սեպտեմբերի 13-ին Հայ-ամերիկյան առևտրային պալատի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով Հայաստանում երկրորդ անգամ անկացվեց համաժողով՝ նվիրված Միացյալ Նահանգների «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» կամ GSP ռեժիմի հնարավորություններին, որոնցից կարող են օգտվել հայ գործարարները՝ Միացյալ Նահանգներ ապրանք արտահանելու համար: Այս առիթով Հայաստան է ժամանել ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը, որը արտահանումների խթանման հարցերը քննարկել է Հայաստանի պաշտոնատար անձանց և գործարարների հետ: Համաժողովի մեկնարկից առաջ հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրուցեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ նշելով, որ հայկական բիզնեսն ավելի մեծ ներուժ ունի GSP ծրագրի շնորհիվ մուտք գործելու ամերիկյան շուկա նվազեցված մաքսատուրքերով:

«Իմ պաշտոնավարման երկու տարիների ընթացքում ինձ համար գերակա խնդիր է եղել տնտեսական և առևտրային կապերի ամրապնդումը մեր երկու երկրների միջև, և հենց այդ պատճառով շատ ուրախ եմ Հայաստանում հյուրընկալելու Միացյալ Նահանգների Առևտրի ներկայացուցչի գրասենյակի երկու բարձրաստիճան պաշտոնյաների: Մեր երկու այցելուներն այստեղ են խոսելու Միացյալ Նահանգների «Արտոնությունների ընդհանրացված համակարգի»՝ GSP ծրագրի մասին, որից կարող են օգտվել Հայաստանի գործարար շրջանակները: GSP ծրագիրը հնարավորություն է տալիս կոնկրետ երկրներից որոշակի ապրանքներ արտահանել Միացյալ Նահանգներ նվազեցված մաքսային վճարներով: Եվ արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի արտահանումների 60 տոկոսը մտնում է Միացյալ Նահանգներ GSP ծրագրի ներքո, մասնավորապես այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ալյումինե փայլաթիթեղը, ոսկերչական իրերը, ջեմը և գյուղատնտեսական այլ արտադրանքներ: Համոզված եմ, որ հայկական բիզնեսն ավելի մեծ ներուժ ունի օգտվելու այս ծրագրից և մուտք գործելու ամերիկյան շուկա նվազեցված մաքսատուրքերով, ուստի ավելի շատ հայ գործարարներ կարող են օգտվել այս ծրագրի առավելություններից»,- ասաց դեսպան Միլսը:

Լրագրողները դեսպանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ մոտ ժամանակներում ստորագրվի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, ինչին ի պատասխան Ռիչարդ Միլսը նշեց, որ Հայաստանի կառավարությունը բարձրացրել է համաձայնագրի հարցը, բայց ամերիկյան կողմը պատասխանել է, որ նման համաձայնագրի ստորագրումը կդիտարկվի, եթե իսկապես անհրաժեշտություն առաջանա նման համաձայնագիր ստորագրել առևտրաշրջանառությունը խթանելու համար:

«Կրկնակի հարկման ներկայիս համաձայնագիրը, որը գործում է  1970 թթ., մեր կարծիքով՝ պահպանում է իր վավերականությունը և լիովին բավարար է մեր երկու երկրների առևտրային և բիզնես հարաբերություններն ապահովելու համար, և մենք սպասում ենք, թե ինչ փաստարկներ կներկայացնի Հայաստանի կառավարությունը՝ նոր համաձայնագրի անհրաժեշտությունը հիմնավորելու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում