«Ֆրանս Պրես» գործակալությունը հետևել է Հոլիվուդի Փառքի ծառուղում աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական աստղի տեղադրման աշխատանքներին։
Լեգենդար կատարողի աստղի բացումը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 24-ին։
Ազնավուրին անվանական աստղի ստացման էր առաջադրել Կալիֆորնիայի սենատից Քևին դե Լեոնը, ով ներկա կլինի միջոցառմանն ու հանդես կգա ելույթով։
Ազնավուրի աստղը կլինի 2618-րդը Փառքի ծառուղում: Այն կբացվի «Կենդանի կատարում» անվանակարգում:
«Փառքի ծառուղու» պրոդյուսեր Անա Մարտինեսը նշել է, որ Ազնավուրը հարյուրավոր երգեր է կատարել ու բազմաթիվ մրցանակներ ստացել: «Նա իր այս տարիքում մինչ օրս ելույթներ է ունենում, ինչը հրաշալի է»,- ասել է Մարտինեսը: