Իսպանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ծագումով թուրք, գերմանացի գրող Դողան Ախանլիին։ Ձերբակալության պատճառ է դարձել քրեական գործը, որը բացվել էր Գերմանիայի քաղաքացու դեմ Թուրքիայի իշխանությունների կողմից, ովքեր նրա դեմ Ինտերպոլի գծով հետախուզում էին հայտարարել։
Ախանլիի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի դեմ գործն ունի քաղաքական ենթատեքստ և բնութագրել այն որպես նպատակաուղղված որս, որը թուրքական կառավարությունն իրականացնում է Եվրոպայի՝ քննադատական տրամադրություններով մտավորականների դեմ, հայտնում է Deutsche Welle –ն։
Դողան Ախանլին Գերմանիայում բնակվում է 1991 թվականից։