Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ չի հանդուրժի Թուրքիայի միջատությունն իր երկրի ներքին գործերին։ Այս մասին նա հայտարարել է գերմանական Welt թերթի հետ հարցազրույցում։
«Էրդողանի մշտական միջամտությունն այլ պետությունների ներքին գործերին, իսկ դա տեղի է ունենում ոչ միայն Գերմանիայում, ես միանգամայն հստակ մերժում եմ»,-ասել է Կուրցը։ Նրա կարծիքով՝ Թուրքիայի առաջնորդը փորձում է օգտագործել թուրք ծագմամբ քաղաքացիներին, հատկապես Գերմանիայում և Ավստրիայում, բևեռացնում և դուրս բերում հակամարտությունները Թուրքիայից ԵՄ։
Կուրցը նախազգուշացրել է, որ իրենք չեն հանդուրժի Թուրքիայի միջամտությունը Ավստրիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրություններին։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին։