Monday, 13 05 2024
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը

Ինչ գին է պահանջելու Հայաստանը ԵՏՄ-ից Թուրքիայի համար

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է ԵՏՄ-ի հետ կնքել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր: Թուրքիան առաջին անգամ չէ իհարկե արտահայտում ԵՏՄ-ի հետ այդօրինակ հարաբերության մասին համաձայնագիր: Մինչև ռուս-թուրքական հայտնի օդանավային գժտությունը, որ ծագեց ռուսական օդանավը խոցելուց հետո, թե՛ թուրքական, թե՛ ՌԴ պաշտոնյաները մի քանի անգամ հայտարարել են փոխադարձ այդ հետաքրքրության մասին, ընդհուպ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի մակարդակով, երբ ամեն տարի տեղի էին ունենում ռուս-թուրքական բարձր մակարդակի փոխայցեր և, այսպես ասած, միջպետական գործակցության խորհրդի հանդիպումներ՝ Պուտին-Էրդողան, դրանից առաջ Մեդվեդև-Էրդողան ձևաչափով: Գժտությունից հետո այդ մասին հայտարարությունները, բնականաբար, դադարեցին:

2016-ի մայիս-հունիսից սկսված հաշտությունը երկու երկրների միջև այնքան էլ սահուն և ջերմ չի ընթանում, կամ դեռ չի ստացել նախկին ջերմությունը, և թուրք նախարարի հայտարարությունը հարց է առաջացնում, թե արդյո՞ք Անկարան փորձում է Եվրասիական միության հետ ազատ առևտրի իր ցանկությունը բարձրաձայնելով Ռուսաստանի իշխանության առաջ, օգտագործել այն որպես խայծ: Այն, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ԵՏՄ-ի հանդեպ իրենց հետաքրքրությունը և նաև որոշակի խոստումները Ռուսաստանի հետ հարաբերություններում կիրառում են հենց որպես խայծ, նորություն չէ, և դա, անկասկած, բնորոշ է թուրքական քաղաքականությանն ու բնույթին: Սակայն խնդիրն այն է, թե արդյո՞ք Ռուսաստանը տրվում է, կամ շարունակում է տրվել այդ խայծին: Մյուս կողմից, հարց է առաջանում, թե արդյո՞ք Ռուսաստանն ունի Թուրքիային ու Ադրբեջանին ԵՏՄ ներգրավելու իրական ցանկություն: Չէ՞ որ այդ դեպքում ԵՏՄ-ում էապես կփոխվի բալանսը և այդ կառույցը, որ այժմ էլ արդեն իրականում ավելի շատ թյուրքական է, քան եվրասիական, կդառնա էլ ավելի թյուրքական պետությունների միություն: Կասկածից վեր է, որ Թուրքիան, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղըզստանը, շատ ավելի ծանրակշիռ են լինելու, քան Ռուսաստանը, Բելառուսը և Հայաստանը: Ըստ այդմ, չի բացառվում, որ Ռուսաստանն էլ իր հերթին փորձում է ընդամենն առևտուր անել ԵՏՄ հանգամանքի վրա: Այստեղ իհարկե, այսպես թե այնպես, առանցքային դառնում է Հայաստանի դերը:

Ակնհայտ է, որ ԵՏՄ-Թուրքիա կամ ԵՏՄ-Ադրբեջան հարաբերության մասով որևէ բան հնարավոր չէ, առանց Հայաստանի համաձայնության: Հետևաբար, այդ տեսանկյունից ստացվում է իսկապես ուշագրավ և փակուղային թվացող մի վիճակ: Հայտնի է, որ Ադրբեջանը, օրինակ, բացահայտորեն հայտարարել է, թե պատրաստ է ԵՏՄ-ի հետ հեռանկարները քննարկել ղարաբաղյան խնդրի կարգավորումից հետո: Դա այլ բան չի նշանակում, քան այն, որ Ադրբեջանը կմտնի ԵՏՄ կամ կգնա դեպի ԵՏՄ, եթե Ռուսաստանն օգնի ստանալ Ղարաբաղը: Ռուսաստանը մինչև Ապրիլյան պատերազմ ակնհայտորեն օգնում էր, սակայն Ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանական տապալման արդյունքում հայտնվել է բավականին բարդ վիճակում:

Հայաստանը, բնականաբար, ԵՏՄ-ում Ռուսաստանից ակնկալում է լիովին հակառակը, ինչ Ադրբեջանը: Եվ, համենայնդեպս, անտրամաբանական է թվում, որ Հայաստանը համաձայնի Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ ԵՏՄ հարաբերության սերտացման հարցում որևէ քայլի հավանություն տալուց, եթե դրա դիմաց չի ստանում անվտանգության ամուր երաշխիքներ ղարաբաղյան խնդրում: Այլապես, առանց այդ գործնական երաշխիքների հավանություն տալ ԵՏՄ-Թուրքիա կամ ԵՏՄ-Ադրբեջան որևէ համաձայնության, կնշանակի պարզապես գնալ կապիտուլյացիայի: Ինչպե՞ս հանգուցալուծել այդ փակուղին, կա՞ դրա տարբերակը, թե՞ ոչ: Եվ կարո՞ղ է արդյոք հանգուցալուծման տարբերակ լինել այսպես ասած հայ-թուրքական հարաբերության կարգավորման որևէ նոր գործընթացը, որ կարող են սկսել Թուրքիան ու Ռուսաստանը՝ Հայաստանին ներքաշելով և փորձելով Հայաստանի համար էլ այսպես ասած հայ-թուրքական սահմանի բացումը դարձնել համաձայնություն ստանալու խայծ: Տեսականում դա իհարկե հնարավոր է պատկերացնել, հատկապես եթե նկատի առնենք, որ Թուրքիան ԵՏՄ-ի հետ ցամաքային սահման ունի միայն Հայաստանում, թեև, իհարկե, տեխնիկապես որևէ բարդություն չկա ազատ առևտրի գոտի ձևավորելու՝ ծովային հաղորդակցությամբ դուրս գալով ԵՏՄ այսպես ասած հիմնական «մայրցամաք»՝ ռուսական նավահանգիստներ: Բուն խնդիրն իհարկե այստեղ այն է, թե ինչպես ստանալ Հայաստանի հավանությունը, ի՞նչ գին կպահանջի Երևանը դրա համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում