Friday, 26 04 2024
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում

Սա կառավարման վատ համակարգ է, որը պետք է արմատապես փոխվի. Բոստանջյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

– Պարոն Բոստանջյան, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը  ասում է, որ կառավարության գործունեության ցուցիչը պետք է լինեն ոչ թե տնտեսական աճի թվերը, այլ ժողովրդագրական տվյալները: Համամի՞տ եք արդյոք այս գնահատականի հետ:

Սա համալիր երևույթ է: Առհասարակ թե՛ մեկը, թե՛ մյուսը ունեն սկզբունքային նշանակություն տվյալ երկրի արդյունավետության առումով: Ժողովրդագրական պատկերը որոշակի պայմաններում ավելի ցցուն է արտացոլում ընդհանրապես՝ իշխանության և մասնավորապես՝ գործադիր իշխանության արդյունավետությունը՝ պայմանավորված  հետևյալով. ժողովրդագրական վիճակագրության բնականոն պրոցեսների արդյունքում կա վիճակ, որը պայմանավորված է տվյալ տարածաշրջանում ապրելու կամ չապրելու հանգամանքով, թե որքանով է նպատակահարմար գտել: Իհարկե, հայրենիք հասկացողությունը բոլորիս մեջ որոշակի չափով դրված է շատ կամ քիչ, բայց ինչ-որ մի պահի, երբ մարդուն հարմար չի լինում այդ տեղում ապրել բազմաթիվ առումներով, ինքը տրամադրվում է թողնել տարածքը, ինչը հանգեցնում է ժողովրդագրական վիճակի վատթարացման: Հասկանում եմ, որ նման ժողովրդագրական պատկերի առումով է Ֆարմանյանի մտահոգությունը: ՀՀ-ում տնտեսական աճը և նմանատիպ ցուցանիշները  տնտեսագետների փեշակն է, բոլոր դեպքերում քաղաքացին տնտեսական աճի ցուցանիշներով չի հետաքրքրվում: Գնացեք ԱՄՆ կամ Եվրոպա, քաղաքացուն ընդհանրապես չի հետաքրքրում տնտեսական աճը կամ տնտեսական ակտիվությունը: Նրանք թքած ունեն այդ ցուցանիշների վրա: Նրանք մտածում են՝ լա՞վ ենք ապրում, թե՞ լավ չենք ապրում: Ցանկացած երկրի արդյունավետություն հասարակության ճնշող մեծամասնության կողմից գնահատվում է բացառապես այդ չափանիշներով, ըստ որի՝ դու լա՞վ ես ապրում, թե՞ ոչ: ՀՀ-ում այս կտրվածքով խոցելիությունը շատ մեծ է, վիճակը շատ տխուր է: Պատկերացրեք, որ  մենք անընդհատ տարիներ շարունակ ականատես ենք արտագաղթի, որը ուղղակի նշան է այն բանի, որ քաղաքացին արդեն իսկ հասել է այն շեմին, որ այլևս չի կարողանում իր երկրում ապրել: Իսկ դա վատ է, և դրա վերաբերյալ ցանկացած իշխանություն և, մասնավորապես, կառավարություն եթե կարող են, պետք է գործ անեն:

– Կառավարությունները և վարչապետնե՞րն են մեղավոր, որ տնտեսությունը չի առողջանում, վիճակը չի փոխվում, թե՞ առհասարակ իշխանությունը:

– Վարչապետին մեղադրենք՝ ինչի համար: Ես չէ, որ պետք է ասեմ, բոլորն էլ հասկանում են՝ ինչն է պատճառը: Կառավարման համակարգը, իմ կարծիքով, վատն է,  և այս կառավարման համակարգի պարագայում ամենահզոր մարդն անգամ կարող է նահանջել, և այստեղ չես որակում՝ նախարա՞րը, թե՞ վարչապետն էր սխալ: Համակարգն այնպիսին պետք է լինի, որ որոշում ընդունողները կարողանան որոշում ընդունել՝ ուզում է լինի վարչապետ, նախարար կամ գերատեսչության պետ, այսինքն՝ որոշում ընդունողը պետք է կարողանա որոշում կայացնել, ուժ և խելք ունենա, բացի դրանից՝ ունենա պատասխանատվություն այդ որոշման նկատմամբ: Այս պատասխանատվությունը հասարակական է, պետական օրենքով սահմանված: Եթե ոչ էն կա, ոչ էլ էն, ես ինչի՞ պետք է որոշում ընդունեմ: Ինձ համար հանգիստ կապրեմ, էլի:

Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտություն չե՞ք տեսնում: Տնտեսագետները նշում են, որ վատ տնտեսական ցուցանիշները պայմանավորված են նրանով, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, իսկ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շարունակվում են:

– Իբր եթե ԵՏՄ-ն չլիներ, մենք շատ լա՞վ կլինեինք. ծիծաղելի է: Սա պարզապես միամիտներին ապակողմնորոշելու համար է: Ի՞նչ կապ ունի ԵՏՄ-ն, ի՞նչ կապ ունի ԵՄ-ն, դու նստիր աշխատիր, քո երկիրը պահիր: «Քաջ Նազարի» մեջ ասվում է՝ էս  մեր հարևան հսկաները չեն ուզում իրենց հողերը մեզ տալ: Ի՞նչ, ԵՏՄ-ն մեզ պետք է պահե՞ր, թե՞ ԵՄ-ն մեզ պետք է պահեր, դուք նստեք աշխատեք, ձեր երկիրը պահեք: ԵՏՄ-ն անգամ տեղյակ էլ չէ՝ մենք մտա՞ծ ենք այդ միություն, թե՞ ոչ:

Եթե մենք կարողանայինք իսկապես արդյունավետ կազմակերպել և աշխատել, ԵՏՄ-ն մի տեղամաս է, որտեղ կարելի է մեր այսօրվա արտադրած խլամ-մլամը իրացնել, ինչ-որ առումով դա «փրկության» տիպի մի բան է, երբ քո՝ ոչ  ոքի կողմից չպահանջված ապրանքը դու կարող ես ԵՏՄ-ի շուկայում իրացնել: Վատագույն դեպքում ուզում ես՝ գնա, դու արա: Ախր դու ոչ մի բան չես անում և հիմա էլ ասում ես՝ ԵՏՄ-ն է մեղավոր: Իսկ մենք ճանաչո՞ւմ ենք՝ ով է ԵՏՄ-ն: Սա մի շուկա է, որտեղ թևիդ տակ ապրանքը կարող ես դնել, և ինչ-որ հավանականություն կա, որ կարող ես վաճառել: Որ վաճառես, կարող ես լավ զգալ: Այսինքն՝ դու վաճառելու էլ բան չունես:

– Ի՞նչ եք կարծում՝ 2018-ին եթե վարչապետ փոխվի, այս խնդիրներին հնարավոր կլինի՞ լուծում տալ:

– Չեմ կարող ասել: Մի ժողովրդական խոսք գիտեմ՝ «Կարմիր կովն իր կաշին չի փոխում»:

– Ով էլ գա, նո՞ւյնը կմնա:

– Չեմ կարող ասել, պարզապես հիշեցի այս ժողովրդական խոսքը: Ես ասում եմ՝ պետք է ստեղծել կառավարման համակարգ, ինչպիսին կա բազամթիվ արդյունավետ երկրներում: Կարո՞ղ ես, ստեղծիր այդպիսի համակարգ, չե՞ս կարող,  ուրեմն հազար վարչապետ և հազար նախարար էլ փոխվեն, միևնույն է՝ ոչինչ չի փոխվելու:

– Կարեն Կարապետյանի կառավարման մեկ տարին է  լրանում, ինչպե՞ս եք գնահատում:

– Դժվարանում եմ: Մենք նոր նախաձեռնության իրավունք ունե՞նք, թե՞ ոչ, թե՞ յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է ենթարկվի պատժի:

– Ի՞նչ եք ակնարկում:

– Ոչինչ չեմ ակնարկում, մտածում եմ՝ եթե յուրաքանչյուրը հանգիստ, առանց արտառոց շնչելու-արտաշնչելու նստի իր տեղը, հնարավոր է, որ լավ լինի: Պետք են կտրուկ և արմատական փոփոխություններ, խնդիրը անձերով չի պայմանավորված, սա կառավարման վատ համակարգ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում