Շանլըուրֆայում ձերբակալվել են 3 անձիք՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման համար սպանությունների իրականացման կասկածանքով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ձերբակալության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է զենք, որը կիրառվել է Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունների համար։
Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները ծրագրել էին հարձակում ԴԱԻՇ-ի հակառակորդների դեմ։ Նրանք «գործուղված» են եղել Ռաքքայից։