ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է կասկածել իր ամենամոտ խորհրդականներից մեկին՝ Ստիվեն Բենոնին դեպի ԶԼՄ-ներ վարչակազմի աշխատանքի մասին կարևոր տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեջ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը։
Նրա աղբյուրների խոսքով՝ Թրամփն արդեն կիսվել է իր կասկածներով որոշ կողմնակիցների հետ։
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման Բենոնի հնարավորությունները քչացել են հուլիսի վերջին Ջոն Քելիին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելուց հետո։ Ի տարբերություն ԱՄՆ առաջնորդի մի շարք այլ առանցքային օգնականների՝ նա այս ամիս ավելի վաղ նախագահի հետ չէր գնացել Նյու Ջերսիի գոլֆ-ակումբ։ Բենոնը գրեթե դաշնակից չունի վարչակազմում, նախկինում նա բազմիցս առաջացրել է Թրամփի դժգոհությունը։
Թրամփը, մասնավորապես, հրապարակավ մեղադրել է Բենոնին նրանում, որ նա չափազանց շատ ժամանակ է հատկացնում անձնական ժողովրդականության վրա։