Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

Հայաստանի առանցքային բացերից մեկը ռուս-ամերիկյան լարման ֆոնին

Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի քաղաքական թեմաներով քննարկումների առաջատար դիրքերում ամերիկա-ռուսական նոր լարվածության Հայաստանի վրա հնարավոր կամ անխուսափելի ազդեցության հարցն է, որը դիտարկողները փորձում են հասկանալ, թե ինչը, ինչքանով և ինչպես կազդի Հայաստանի վրա: Ընդ որում հետաքրքրական է այն, որ քննարկվում են ազդեցության հնարավոր գրեթե բոլոր տարբերակները կամ երանգները, սկսած ամենաթույլից, մինչև կամ-կամ-ի ծայրահեղ ընտրության առաջ կանգնելու տարբերակը: Սակայն քննարկումներում բացակայում է ամենակարևորը՝ ի՞նչ պետք է անի Հայաստանն իր դիմադրունակությունը բարձրացնելու համար: Մեծ հաշվով, այստեղ նույնիսկ պետք է լինի պրոֆիլակտիկա, քանի որ Հայաստանի խնդիրը ներկայումս ամերիկա-ռուսական հարաբերության լարվածության այս փուլի հետևանքները հասկանալ կամ կանխատեսելով և հնարավոր քայլեր ձեռնարկելով չի սահմանափակվում:

Հայաստանի խնդիրն ավելի լայն է և անխուսափելի, հրամայական է կանխարգելիչ քաղաքականության ռեժիմը: Այսինքն՝ Հայաստանը պետք է նայի առաջ, լարման նոր աստիճաններ կանխատեսելով, ոչ թե միայն ներկայիս աստիճանի հետևանքներ և ազդեցության չափ: Ամերիկա-ռուսական հարաբերությունն ու ընդհանրապես աշխարհակարգը առաջիկա տարիներին անխուսափելիորեն ընթանալու է դիմակայության ռեժիմում: Հայաստանը չի կարող փոխել այդ ռեժիմը և պետք է ընդամենն ադապտացվի դրան, սովորի ապրել դրանում, և ոչ միայն ապրել, այլ նաև ամրանալ, պաշտպանվել ու զարգանալ: Հայաստանը չունի այլընտրանք: Հետևաբար պետք է քննարկվեն անհրաժեշտ քայլերն ու անելիքները, ոչ թե այն, թե կլինի՞ արդյոք հետևանք, թե՞ արդյոք Ռուսաստանը կամ ԱՄՆ մեզ կօգնեն խուսափել իրենց դիմակայության հետևանքից: Հայաստանը որևէ օգնության իրատեսական ակնկալիք ունենալու համար նախ պետք է կարողանա ինքն օգնել իրեն դիմադրունակության նվազագույն շեմ ապահովելու համար: Մինչդեռ ինչ դիմադրունակության մասին կարող է լինել խոսքը, եթե, պարզ օրինակ՝ Հայաստանում չկա քաղաքական արևմտամետ բևեռ, որը կլինի բավականին ազդեցիկ, բավականին ներկայանալի, պատրաստված քաղաքական և տնտեսական ռազմավարությամբ, որի առանցքում ոչ թե պարզապես կողմնորոշումային տարբերությունն է, այլ սկզբունքային, գաղափարական և արժեքային՝ հանրության համար պարզ և հանրամատչելի:

Հայաստանը չունի այդպիսի քաղաքական բևեռ, քաղաքական ուժ կամ ուժերի միավորում, որը կարող էր հավակնել հանրային վստահության, հետևաբար նաև քաղաքական օրակարգային դերակատարության, նույնիսկ չլինելով իշխանություն: Հայաստանում արևմտամետ քաղաքական պլատֆորմը ծայրաստիճան մարգինալացվել է քաղաքական գրեթե ամբողջ դասի ջանքով: Ո՞ւմ է դա եղել պետք: Մի բան հստակ է, որ Հայաստանին դա ոչ միայն պետք չէ, այլ պետք է լիովին հակառակը: Արևմտյան կամ արևմտամետ քաղաքական պլատֆորմի առկայությունը, եթե տոտալ ռուսիֆիկացված քաղաքական և մտավորա-մշակութային դաշտում խիստ անհրաժեշտ է նվազագույն հակակշիռների մեխանիզմ ապահովելու համար: Առանց այդ մեխանիզմի Հայաստանը դատապարտված է ամենամեղմ դեպքում բախտի քմահաճույքին: 2013 թվականի սեպտեմբերին, օրինակ, Հայաստանի բախտը չբերեց: Կբերի՞ այս անգամ, թե՞ ոչ: Բայց որ առանց այդպիսի քաղաքական հստակ, արժեհամակարգային և գաղափարական բովանդակալից բևեռի Հայաստանը շարունակում է մնալ բախտի քմահաճույքին, անկասկած է:

Ավելին, հաշվի առնելով որոշակի նրբերանգներ, ներկայումս Հայաստանի դիմադրունակությունն ու պաշտպանունակությունը որպես սպասարկման կարիք ունեցող, խնդիրներ պահանջելով հակակշիռ արևմտամետ բևեռի առկայություն, միաժամանակ նաև հենց այդ անհրաժեշտությունից ելնելով պահանջում են նաև, որ այդ բևեռը չլինի իշխանություն, այլ հակակշռի իշխանությանը: Դա ստեղծված պայմաններում Հայաստանի համար կապահովի հնարավոր առավելագույն քաղաքական էֆեկտ: Ամերիկա-ռուսական լարվածության նոր փուլում թերևս պետք է խոսել սրա մասին, ավելի շուտ և ավելի շատ՝ պատժամիջոցների ազդել-չազդելն օրեր շարունակ քննարկելու փոխարեն: Իհարկե ազդելու են, անգամ մթնոլորտային տեղումներն են Հայաստանի վրա ազդելու, քանի դեռ Հայաստանում գոյություն չունի հավասարակշռության, հակակշիռների վրա կառուցված քաղաքական համակարգ, քանի դեռ բացակայում է դրա առանցքային տարրերից մեկը՝ Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության բարձրացման, Հայաստանի բնական շահի վեկտորը՝ արևմտյան քաղաքական ուղղությունը պահող բևեռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում