Պենտագոնը 457.7 մլն դոլար է ծախսել հետախուզության աֆղան աշխատողների ուսուցման վրա, սակայն նկատելի արդյունքների հասնել չի հաջողվել։ Այս մասին հայտնում է Special Inspector General for Afghanistan Reconstruction (SIGAR) հանձնաժողովը։
Զեկույցում նշվում է, որ ամերիկյան պաշտպանական գերատեսչությունը երկու պայմանագիր է կնքել 2010-13 թթ Աֆղանստանի երկու ընկերությունների հետ։ Ընդհանուր առմամբ վարժանքներին մասնակցել է Աֆղանստանի ազգային անվտանգության ու պաշտպանության ուժերի մոտ 70 աշխատակից։ Սակայն վարժանքները նկատելի փոփոխությունների չեն հանգեցրել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնը 94 մլն դոլար է ծախսել աֆղան զինվորականների համազգեստի վրա՝ նախատեսված անտառային լանդշաֆտի համար, մինչդեռ անտառները զբաղեցնում են երկրի տարածքի 2 տոկոսը։