Friday, 26 04 2024
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել

«Չգիտեմ, թե ինչու է այդ ապուշն ուզում գնել Ս-400». Ֆելգենհաուերը՝ Էրդողանի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 26-ին ստորագրել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացման օրենքը, որին Պետդուման և Դաշնության խորհուրդը համաձայնություն էին տվել հուլիսի 14-ին և 19-ին: Այդուհանդերձ, ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը կարծում է, որ միացյալ զորախումբ ասվածն իրականում գոյություն չունի, այն ընդամենը թղթի վրա է:

Ռազմական փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի միացյալ խմբավորումը կարող է ստեղծվել պատերազմի սպառնալիքի դեպքում կամ պատերազմի ժամանակ՝ Ռուսաստանի և Հայաստանի նախագահների համատեղ որոշման արդյունքում, բայց դա ավտոմատ որոշում չէ:

Պավել Ֆելգենհաուերը խոսեց նաև այն մասին, որ Ռուսաստանը կարող է Ս-400 զենիթահրթիռային համալիրներ վաճառել Թուրքիային: Մեր զրուցակցի խոսքով՝ անհասկանալի է ընդհանրապես, թե ինչու է Թուրքիայի նախագահ Էրդողանն ուզում ձեռք բերել այդ համակարգերը:

– Պարոն Ֆելգենհաուեր, ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում հայ-ռուսական միացյալ զորախումբը, ի՞նչ գործառույթներ այն ունի: Խմբավորումը ինչ-որ պայմաններում կարո՞ղ է միջամտել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը:

– Նախ՝ եթե ուշադիր կարդաք համաձայնագրի տեքստը, ապա կտեսնեք, որ որևէ զորախումբ իրականում գոյություն չունի: Ընդունվել է որոշում այն մասին, որ նման զորախումբ կարող է ստեղծվել պատերազմի ժամանակ կամ էլ հատուկ՝ նախապատերազմական շրջաններում, բայց այսօր՝ խաղաղ պայմաններում, այդ խմբավորումը չկա: Կարող է որոշ նախապատրաստություն լինել, որպեսզի զորախումբը ստեղծվի, եթե նման անհրաժեշտություն առաջանա: Զորախումբը կարող է ստեղծվել պատերազմի սպառնալիքի դեպքում, բայց կարող է նաև չստեղծվել: Այն ավտոմատ կերպով չի ստեղծվում, այլ ստեղծվում է Ռուսաստանի և Հայաստանի նախագահների համատեղ որոշման հիման վրա: Անհրաժեշտ է կոնսենսուս, անհրաժեշտ է, որ երկու նախագահներն էլ համաձայնեն: Եթե Ռուսաստանը չուզենա ստեղծել նման խմբավորում ինչ-որ պատճառով, ապա այն չի ստեղծվի:

Ռուսաստանը միացյալ խմբավորում կստեղծի՞ Հայաստանի հետ Ադրբեջանի հետ ռազմական առճակատման, Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում՝ չգիտեմ, դժվար է այսօր պատասխանել այդ հարցին: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Իսկ Թուրքիայի հետ հակամարտության դեպքում, ամենայն հավանականությամբ, այո: Բայց ընդհանրապես ռուսական զորքերի խմբավորում Հայաստանում կա: Այն այդքան էլ մեծ չէ, բայց բազմակողմանի է: Կլինեն համատեղ զորավարժություններ հայկական զինված ուժերի հետ: Այսպիսով՝ նյութական պայմաններ կան զորախմբի ստեղծման համար, բայց այդ համաձայնագիրը զորախմբի ստեղծման մասին, որն արդեն հաստատվել է, ավելի շատ քարոզչական բնույթ ունի: Ըստ էության, այն որևէ բան չի փոխում: Հայտարարվել է, թե այժմ արդեն կա համաձայնագիր, ըստ որի՝ կարելի է ստեղծել միացյալ զորախումբ պատերազմի սպառնալիքի կամ պատերազմի դեպքում, դրա համար կան իրավական մեխանիզմներ: Թեև նման զորախումբ Հայաստանում առաջ էլ կար՝ հաշվի առնելով Հայաստանում ռուսական ռազմաբազան: Այս տարիների ընթացքում ռուս զինծառայողները նախապատրաստվել են, որպեսզի հակամարտության դեպքում գործեն հայկական զինված ուժերի հետ համատեղ: Նման պարտավորություններ խաղաղության ժամանակ չկան, Ղարաբաղի առնչությամբ ևս պարտավորություններ չկան, ուստի կարծում եմ, որ մեծ հաշվով այս համաձայնագիրը ստորագրվել է հայերին հանգստացնելու համար:

– Իսկ ինչո՞ւ զորախումբը ամենայն հավանականությամբ չի միջամտի Ղարաբաղյան կոնֆլիկտին:

– Ես նկատի ունեմ, որ զորախումբն այսօր գոյություն չունի: Ենթադրենք, թե սկսվում է ինչ-որ ռազմական սրացում Ղարաբաղում՝ ինչպես եղավ 2016թ. ապրիլին: Այդ դեպքում հարկավոր է երկու երկրների՝ Ռուսաստանի և Հայաստանի նախագահների համատեղ որոշումը՝ Ռուսաստանի հետ համատեղ զորախումբ ստեղծելու համար: Ռուսաստանը կուզենա՞ ստեղծել այնպիսի խմբավորում, որն իրեն կկռվեցնի Ադրբեջանի հետ: Ամենայն հավանականությամբ՝ ոչ, որովհետև Ռուսաստանը քաղաքական տեսանկյունից փորձում է պահպանել հավասարաչափ հարաբերություններ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ, քանի որ Ռուսաստանի երկարաժամկետ նպատակը Ռուսաստանի ազդեցության ամրապնդումն է ողջ Անդրկովկասում:

– Ի դեպ, այս փաստաթուղթը կոչվում է «Համաձայնագիր Կովկասի կոլեկտիվ տարածաշրջանում ՌԴ և ՀՀ զորքերի միացյալ խմբավորման մասին», այսինքն՝ խոսքը տարածաշրջանի մասին է:

– Ըստ էության, Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, նրանք երկուսն էլ մտնում են ՀԱՊԿ-ի կազմի մեջ, սկսած 1995 թ.՝ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր Հայաստանի տարածքում ռուսական զորքերի կարգավիճակի, երկկողմ ռազմական համագործակցության մասին, այնպես որ՝ սա առաջին համաձայնագիրը չէ: Եթե միացյալ հրամանատարությունը ստեղծվեր այսօր՝ խաղաղ պայմաններում, և նրան ենթարկվեին իրական զինված ուժեր, դա այլ հարց կլիներ, բայց խնդիրն այն է, որ այն առայժմ չի ստեղծվել: Պատճառն այն է, որ Ռուսաստանը փորձում է որևէ բացասական ուղերձ չուղարկել Բաքու՝ ցույց տալով, որ դա ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Մյուս կողմից՝ փորձում է Հայաստանին ցույց տալ, թե՝ այո, մենք դաշնակիցներ ենք, ամեն ինչ լավ է: Այդ համաձայնագիրն այնպես է կազմվել, որ ըստ էության այն որևէ բան չի փոխում իրական աշխարհում: Համաձայնագրի տեքստում գրված է՝ միացյալ զորախումբը ստեղծվում է պատերազմի ժամանակ երկու նախագահների որոշման հիման վրա, իսկ խաղաղ պայմաններում այն չկա, բայց տարվում են նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի զորախումբը կազմավորվի անհրաժեշտության դեպքում:
– Ուզում եք ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները տեսականորեն կարո՞ղ են որոշում ընդունել զորախումբ ստեղծելու մասին՝ Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում:

– Այո, կարող են ընդունել, բայց կարող են նաև չընդունել:

– Ի դեպ, Թուրքիայի մասին: Ի՞նչ եք մտածում Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ վաճառելու վերաբերյալ: Ինչո՞ւ է ընդհանրապես Ռուսաստանը նման համակարգեր մատակարարում Թուրքիային: Չէ՞ որ Թուրքիայի և Հայաստանի սահմանին կանգնած են ռուսական զորքեր, որոնք ենթադրաբար պաշտպանում են Հայաստանը Թուրքիայից:

Եթե այդ մատակարարումներն իսկապես տեղի ունենան, ինչն առայժմ այնքան էլ հստակ չէ, ինչ էլ որ Էրդողանը ասի, ապա կարծում եմ, որ կընդունվեն համապատասխան տեխնիկական որոշումներ, որոնց շնորհիվ մենք կարող ենք դրանք անջատել Թուրքիայի հետ իրական հակամարտության դեպքում, այսինքն՝ ամենայն հավանականությամբ չի հաջողվի օգտագործել Ս-400-ները Ռուսաստանի դեմ: Իհարկե, դրա մասին հրապարակային ոչ ոք չի խոսի, բայց ես կարծում եմ, որ դժվար կլինի այդ համակարգերն օգտագործել Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի դեմ:

– Այսպիսով՝ սա ավելի շատ քաղաքականություն է, այդպես չէ՞:

– Ոչ միայն: Նախևառաջ, Ս-400-ների վաճառքը կապահովի հսկայական եկամուտներ՝ մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլար: Սա մեծ գումար է: Երկրորդը՝ Ռուսաստանն ուզում է գովազդել այդ հրթիռները: Մենք արդեն վաճառել ենք Չինաստանին, և հիմա լուրջ բանակցություններ են ընթանում Հնդկաստանի հետ Ս-400 հրթիռներ վաճառելու մասին: Հնդկաստանում Ս-400 համալիրներ տեղադրելն իմաստ ունի. դրանք կարող են օգտագործվել Պակիստանի դեմ կամ Թայվանի շուրջ կոնֆլիկտի դեպքում, բայց ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու է Էրդողանը ուզում գնել այդ հրթիռները: Պարզ է, թե մենք ինչու ենք ուզում վաճառել, բայց անհասկանալի է, թե ինչու է, ներեցեք, այդ ապուշն ուզում դրանք գնել: Կարծում եմ՝ դա հիմարություն է:

– Հայաստանում ևս կան առնվազն Ս-300 համալիրներ, այդպես չէ՞:

– Այո, իհարկե: Որքան գիտեմ՝ Ս-400 Հայաստան չեն բերել, բայց Ս-300 կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում