Վրաստանի Գլխավոր դատախազությունը երկու անգամ Ուկրաինա է ուղարկել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման պաշտոնական պահանջ և երկու անգամ պաշտոնական մերժում ստացել: Հուլիսի 19-ին Թբիլիսիում այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ծուլուկիանին:
«Մեր պահանջը հիմնավորված էր, Ուկրաինա են ուղարկվել (Սաակաշվիլի հանցանքի) ապացույցներ, և այդ նյութերի հիման վրա ուկրաինական կողմը կարող է ընդունել այն որոշումները, որն ընդունելի է իր համար»,- ասել է նախարարը: Ծուլուկիանին ընդգծել է, որ նախկին նախագահի արտահանձնման հարցը «չի կարող քաղաքական պրոցես լինել, քանի որ գործերի նյութերը վկայում են Սաակաշվիլիի դեմ»՝ փոխանցում է TASS գործակալությունը։