Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն աղետալի հետևանքներ կունենա երկրի և տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։
«Մենք կարծում ենք, որ հանրաքվեն սխալ ընտրություն է»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Նյու Յորքում։
«Դա վերաբերվում է ոչ միայն քրդական բնակչությանը։ Ես կարծում եմ, որ դա աղետալի կերպով կանդրադառնա Իրաքի անվտագության վրա և աղետալի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»,-հայտարարել է նախարարը։
Քրդական իշխանությունները բազմիցս բարձրացրել են անկախության հարցը և հունիսին հայտարարել, որ սեպտեմբերի 25-ին կանցկացնեն Իրաքից տարանջատելու հարցով հանրաքվե։