Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

«Ուլիս-2» ֆուտբոլային թիմի մարզչի անմեղսունակ օգնականը համաձայնության է եկել մարզչի ու խաղացողի հետ խաղեր «ծախելու» շուրջ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվեց Ռուբեն Ա.-ի գործով քննությունը։

Ռուբեն Ա.-ն «Ուլիս-2» ֆուտբոլային թիմի մարզչի օգնականն է եղել։

2016 թվականի հունվարի 13-ին նրան մեղադրանք է առաջադրվել կաշառքի օժանդակության համար։

Ըստ մեղադրանքի՝ Էդգար Պետրոսյանը, «սպորտային իրադարձությունների վրա խաղադրույքներ կատարելու համար հաշվառված լինելով միջազգային բուքմեյքերական համացանցային տարբեր կայքերում, ՀՀ ֆուտբոլի առաջնության մասնակից հանդիսացող «Ուլիս-2» ֆուտբոլային ակումբի մասնակցությամբ Հայաստանի առաջնությունում կայանալիք հանդիպումների արդյունքների վրա ազդելու նպատակով ակումբի մարզչի օգնական Ռուբեն Ա.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ակումբի մարզիչ Գագիկ Սիմոնյանի, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանի հետ՝ առանց վերջիններիցս գումար ստանալու, նախապես պայմանավորված խաղային իրադարձությունների վրա համացանցային կայքերում իր միջոցներով խաղադրույքներ կատարելու եղանակով նրանց առավելություններ տրամադրելու, դրա արդյունքում առաջացած գումարներով կաշառք տալու վերաբերյալ»։

Կաշառքի օժանդակության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-201 հոդվածի 3-րդ մասով, մեղադրանք էր առաջադրվել ոչ միայն «Ուլիս-2» ակումբի մարզչի օգնական Ռուբեն Ա.-ին, այլև ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանին։

Էդգար Պետրոսյանին, Գագիկ Սիմոնյանին, Հայկ Հունանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի 3-րդ մասով։

Ռուբեն Ա.-ի խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

2016 թվականի մայիսի 24-ին ստացվել է Ռուբեն Ա.-ի նկատմամբ նշանակված կրկնակի դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ դեռ 2000 թվականից Ռուբեն Ա.-ն տառապել ու ներկայումս էլ տառապում է հոգեկան հիվանդությամբ։

Մեղսագրված արարքի կատարման պահին, երբ Ռուբենը հանդիսացել է «Ուլիս-2» ֆուտբոլային ակումբի մարզչի օգնականը և կատարել է կաշառքի օժանդակություն, նա, ըստ փորձագիտական եզրակացության, գտնվել է հիվանդության սրացման փուլում, ի վիճակի չի եղել հաշիվ տալու իր կատարած գործողությունների հետևանքների համար, հասկանալու դրանց վտանգավորության աստիճանը։

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Ռուբեն Ա.-ն ճանաչվել է… անմեղսունակ։

Դրանից հետո նրա խափանման միջոց կալանավորումը փոխվել է, անվտանգության նկատառումներով Ռուբենին տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա։

Ըստ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ Ռուբեն Ա.-ին անհրաժեշտ է հարկադիր բուժում՝ հոգեբուժական կլինիկայի ընդհանուր հսկողության բաժանմունքում։

Դատարանը լսեց դատական հոգեբույժ Սարգսյանին, ով պնդեց դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, նշեց, որ Ռուբենի վիճակը ներկայումս բավարար է։ Նա դեղորայքային բուժում է ստանում։ Ընդ որում՝ Ռուբենին հոգեբուժական կլինիկայից ներկայացրել էին դատարան, նրա տեսքը ու պահվածքը ադեկվատ էին։

Դատական հոգեբույժը նշեց, որ հոգեբուժական կլինիկայի բժշկական հանձնաժողովը Ռուբեն Ա.-ի հոգեկան վիճակի բարելավմանը կանդրադառնա, երբ դատարանի կողմից նշանակվի հարկադիր բուժում։ Եթե բարելավումն այնքան լինի, որ հանձնաժողովը հնարավոր համարի Ռուբենի ազատվելը կլինիկայից, ապա հանձնաժողովը միջնորդությամբ կդիմի դատարան։

Ռուբենի շահերի պաշտպան Վ. Խաչիկյանն ու նրա օրինական ներկայացուցիչ Արման Ա.-ն կարծիք հայտնեցին, որ դատարանը հիմա էլ կարող է որոշում կայացնել՝ Ռուբեն Ա.-ի բուժումը տնային պայմաններում շարունակելու վերաբերյալ։ Օրինական ներկայացուցիչը պարտավորվեց հետևել, որ Ռուբենը կանոնավոր ստանա դեղորայքային բուժումը։

Մեղադրող Ա. Արամյանը կարծիք հայտնեց, որ հաստատված է Ռուբեն Ա.-ի կողմից օրենքով արգելված արարքի՝ կաշառքի օժանդակության կատարումը։ Դատախազը միջնորդեց, որ Ռուբեն Ա.-ի նկատմամբ դատարանը նշանակի հարկադիր բուժում հոգեբուժական կլինիկայում՝ ինչպես որ եզրակացվել էր դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննությամբ։

Ընդհանուր իրավասության դատարանը Ռուբեն Ա.-ին ազատեց մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ու պատժից։ Ռուբեն Ա.-ի նկատմամբ նշանակվեց հարկադիր բուժում՝ հոգեբուժարանի ընդհանուր հսկողության բաժանմունքում։

Այս գործի մյուս մասնակիցների մասով քրեական գործի վարույթը նույնպես Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է։ Գործը քննում է դատավոր Գագիկ Պողոսյանը։ Գործով դեռևս դատաքննությունը չի սկսվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում