Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի առողջության նախարարը այցելել են ՀՀ վիրավոր քաղաքացիներին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Մեկ այլ գրառման մեջ էլ Տիգրան Բալայանը գրել է. «Եգիպտոսի առողջապահության նախարարի գլխավորությամբ գումարվել է ՀՀ քաղաքացիներին բուժող բժիշկների կոնսիլիում»:
ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և #Եգիպտոս|ի առողջության նախարարը Կահիրեյի հիվանդանոցում այցելել են վիրավոր ՀՀ քաղաքացիներին։ @armembegypt
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) 15 июля 2017 г.