Պետդուման վավերացրել է միավորված զորախմբի մասին Հայաստանի հետ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Համաձայնագրով սահմանվում է ՌԴ-ի և Հայաստանի միավորված զորախմբի նշանակությունը, բաշխումը, ձևավորման կարգն ու կիրառությունը։ Հաղորդվում է, որ միավորված զորախմբի նպատակը Կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովումն է։
Միավորված զորախումբը կառավարելու համար հատուկ հրամանատություն կստեղծվի։
Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով՝ ավտոմատ երկարաձգելու հնարավորությամբ։