Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Ելքն» ամեն ինչ արել է, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարի 2018-ից հետո. Արմեն Մարտիրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

– Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգության» համագումարում հայտարարվեց թավշյա, սահմանադրական հեղափոխություն իրականացնելու  մասին։ Քաղաքական ուժերի հետ արդեն քննարկե՞լ եք, ի՞նչ արձագանքներ կան։

– Քաղաքական ուժերի հետ դեռ չենք քննարկել։

– Բայց ի՞նչ եք կարծում՝ հետընտրական այս հանդարտ իրավիճակում նման բան հնարավո՞ր է։

Չեմ կարող ասել։ Եթե քաղաքական այս ապատիկ իրավիճակը շարունակվի, ապաքաղաքական լինի ոչ միայն խորհրդարանը, այլև ամբողջ կառավարման համակարգը և հասարակությունը, իրենց ընդդիմադիր ներկայացնող անձանց խաղը շարունակվի, ու տեղեկատվական աջակցությամբ հասարակությունը շարունակի ընդունել՝ իբր այդ ուժերը ընդդիմադիր են, իհարկե՝ չի հաջողվի։ Բայց այդ դեպքում չեն հաջողի ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության» առաջ քաշած թեզերը, այլ չի հաջողի Հայաստանի զարգացումը։ Փոխարենը կհաջողի Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը, արտագաղթի թիվը կմեծանա, և օրըստօրե կունենանք Հայաստանի անվտանգության կորուստ։ Սա մեր խնդիրը չէ, միայն մենք չպետք է լուծենք, սա պահանջում է միասնական գործողություններ։

 – Թավշյա հեղափոխություն իրականացնելու հիմքեր ու պայմաններ կա՞ն։

– Հիմքերը շուտվանից կան՝ ըստ էության 1995-96 թվականներից։ Այդ ժամանակ ընտրությունները կեղծվեցին, հասարակության և իշխանության պատկերացումներն ու տրամադրությունները տարբեր էին, ու որքան գնաց, այնքան խորացավ։ Ուղղակի այն ժամանակ բևեռացումն այս աստիճան չէր։ Հիմա քաղաքացիների մի փոքր հատված  հնդկական «Ռաջաների» նման է ապրում, մի ստվար զանգված աղքատության շեմից ցածր  մակարդակում է գտնվում։ Ու որքան գնում է՝ այդ բևեռացումը խորանում է. եթե ժամանակին մարդիկ ինչ-որ բաներ ունեին վաճառելու, վաճառում ու գոյատևում էին, իսկ հիմա տեսնում ենք, թե ինչ աստիճանի է հասել իրավիճակը։  Եթե նախկինում չկար մուրացկանների հոծ զանգված, հիմա կա։ Այդ ամեն ինչը բերում է մարդկանց օտարման ոչ միայն պետությունից, այլև սոցիալական տարբեր երևույթների նկատմամբ։ Սրա մասին են խոսում ինքնասպանությունների փորձերը, դրանց մեծ թիվը, ցավոք սրտի, երիտասարդության շրջանում։ Եթե այդ բևեռացումը քաղաքագիտական օրինաչափություններով նայենք՝ կտեսնենք, որ շատ վաղուց Հայաստանում հեղափոխական իրավիճակ է։

– «Ելքը»-ը հայտարարում է, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի խափանեն Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու ծրագիրը։ Կմիանա՞ք։

Ես չեմ հավատում. իրենք ամեն ինչ արել են, որ Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել։

– Ձեզ համար կարևո՞ր է, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը 2018 թվականին։

– Իհարկե, կարևոր է՝ այն առումով, որ եթե Սերժ Սարգսյանն է լինում վարչապետ կամ պետության գլուխ, ասենք՝ ուժային կառույցները վերահսկող (իսկ Հայաստանում ով վերահսկում է ուժային կենտրոնները, նա ամբողջ իշխանությունն է վերահսկում), բնականաբար՝ սա դառնում է  խանական համակարգ։ Ի տարբերություն ասիական երկրների, որոնք ինչ-որ ռեսուրսներ ունեն՝ հանքահումքային, էներգետիկ, մարդկային ռեսուրսներ, Հայաստանը դրանցից զրկված է։ Հայաստանն անմիջականորեն արևելքում թշնամի երկիր ունի, իսկ արևմուտքում ունի մեկ այլ պետություն, որն իրեն բլոկադայի է  ենթարկում ու բոլոր միջազգային կառույցներում Հայաստանի դեմ է աշխատում. ուրեմն մենք  ռեսուրս չունենք այդ խանական համակարգը շարունակելու։

Բայց խնդիրը միայն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շարունակությունը չէ. եթե նա չի լինում, համակարգից մեկ ուրիշն է լինում՝ սա ևս հարցի լուծում չէ։ Առաջինը ՝ շատ վատ է, երկրորդը՝ ուղղակի վատ է։ Երկրորդ տարբերակի պարագայում անձերը կփոխվեն, բայց համակարգի աշխատանքը նույնը կմնա։ Քանի որ անձի դերը շատ կարևոր է, ես նշում եմ՝ կարևոր է, որ ոչ միայն Սերժ Սարգսյանը չպաշտոնավարի, այլև երկրում արմատական փոփոխություններ իրականացվեն։ Մեզ պետք  են  նոր Սահմանադրություն, անկախ դատարաններ, անկախ ԶԼՄ-ներ, ազատ տնտեսություն ու քաղաքական դաշտ. եթե մենք այդ հիմնարար բաղադրիչները չենք ստեղծում, շարունակությունը լինելու է այն, ինչ եղել է, բացասական երևույթները տանելու են պետության կործանման։ Ցավոք սրտի, Հայաստանն ինքնիշխան երկիր չէ, ինքնուրույն որոշումներ չի կարողանում կայացնել, իսկ նմանատիպ երկրները միշտ անվտանգության խնդիր են ունենում՝ մանավանդ, երբ ունենում են այնպիսի հարևաններ, ինչպիսին որ մենք ունենք արևմուտքում ու արևելքում։ Պատմությունն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ անվտանգության հարցում Հայաստանը երկու ճանապարհ է ունեցել՝ կա՛մ կոտորվել է, կա՛մ իրավիճակ է փոխել միասնական պայքարելով. մենք այսօր երկրորդ տարբերակն ենք առաջարկում։

– Դուք հիմա կարծում եք՝ Սարգսյանը ձգտում է վարչապետի՞ պաշտոնի, թե՞ կթողնի իշխանությունը։

– Դեռևս սահմանադրական հանրաքվեից սկսած՝ ակնհայտ էր, որ նա իր իշխանությունը շարունակելու քայլեր է իրականացնում։

– Վարչապետի՞ պաշտոնում։

– Այս պահի դրությամբ  հավանական է, որ վարչապետի։ Նա կարող է նորից նախագահի պաշտոն ստանձնել, բայց խորհրդարանը նախագահին տա ուժային կառույցների նկատմամբ վերահսկողություն։ Կարող է անվտանգության քարտուղար կոչվի այդ պաշտոնը,  բայց Սահմանադրությամբ  և խորհրդարանի ձայների երկու երրորդով բոլոր լիազորությունները նրան տրվեն, կարող են նոր պաշտոն մոգոնել։ Խնդիրն այն է, թե ուժային կառույցները ով է  վերահսկելու։ 1995 թվականից այս կողմ՝ Հայաստանում իշխանությունը, թեկուզ ոչ լեգիտիմ իր իշխանությունը կարողացել է պահել ուժային մահակի ապօրինի օգտագործման շնորհիվ։ Ուրիշ լծակներ չի ունեցել, տնտեսական հաջողություններ չեն եղել, թեպետ Քոչարյանի ժամանակ կային  որոշակի հաջողություններ, բայց և՛ 2008-ին, և՛ 2013-ին գործածեցին ուժային մահակը։ Ընդ որում, ոչ միայն նախագահական ընտրությունների ժամանակ, ընթացքում եղան այլ գործողություններ, երբ նրանք ուժային մահակի դիմեցին։

Ուժային գործողությունը միայն մարդկանց ծեծելը չէ, նաև  այն է, որ 100-ից ավելի մարդու մեկ օրվա մեջ կարող են բերման ենթարկել, ապօրինի քրեական գործեր հարուցել։ Այսինքն՝ այս ամենը պետք է Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ լինի, եթե ինքը շարունակում է  կառավարել երկիրը։ Իսկ եթե ուժային կառույցները լինեն մեկ ուրիշի ձեռքի տակ, Հայաստանում ամենաուշը մեկ շաբաթ հետո իշխանափոխություն կլինի։

– Ասացիք, որ «Ելքին» չեք հավատում, բայց եթե լինեն կոնկրետ գործողություններ Սարգսյանի այդ ծրագիրը խափանելու ուղղությամբ, նորից կբացառե՞ք համագործակցությունը։

– Ես չեմ հավատում, որ լինի գործողություն։ Մինչև հիմա տեսել եմ, որ պաշտպանել են Սերժ Սարգսյանին, պաշտպանել են՝ սահմանադրական հանրաքվեից առաջ  և հետո։ Այդ պատճառով էլ չեմ հավատում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում