Գերմանիայի իշխանությունները չեն ուզում G20-ի հետ կապված՝ երկրում տեսնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահներին, որոնք ներգրավված էին երկու ամիս առաջ Վաշինգտոնում ցուցարարների հետ ծեծկռտուքին: Այս մասին գրում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Պարբերականը նշում է, որ խոսքն Էրդողանի թիկնապահների մասին է, որոնց ձերբակալելու արտոնագիր է տրված ԱՄՆ-ում: Welt am Sonntag-ի տեղեկացմամբ՝ այս քայլի մասին կառավարության ներկայացուցիչները խորհրդարանականներին տեղեկացրել են Բունդեսթագում փակ խորհրդակցության ժամանակ:
Գերմանիայի հատուկ ծառայությունները նաև մտավախություն ունեն, որ Համբուրգում G20-ի գագաթնաժողովի ժամանակ հնարավոր են Էրդողանի կողմնակիցների և ընդդիմադիրների բախումներ ձախ և աջ ծայրահեղականների, թուրքերի և քրդերի միջև: