Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով` Սիրիայի երկու նահանգում ԱՄՆ-ի իրկանացրած ավիահարվածների հետևանքով անցած ամիս 472 խաղաղ բնակիչ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Press TV-ն՝ խոսքը մայիսի 23-ից հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածի մասին է: Դիտորդական կենտրոնի տվյալներով` այս ցուցանիշը ավելին է, քան նախորդ 30-օրյա հատվածում գրանցված կորուստների կրկնակին: Սա ԱՄՆ ավիահարվածների հետևանքով գրանցված զոհերի ամենաբարձր ցուցանիշն է 2014-ի սեպտեմբերից ի վեր:
Կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանի խոսքերով` Դեյր Էլ Զորում 222 քաղաքացի է զոհվել, այդ թվում` 84 երեխա, ևս 250 քաղաքացի` Ռաքքայում, այդ թվում` 53 երեխա: