Եթե ընդդիմությունն ՀՀ ազգային ժողովում կողմ քվեարկեր կառավարության 5 տարվա գործունեության ծրագրի հաստատմանը, ապա պետք է բացատրեր, թե ինչու է ընդդիմություն: Այս մասին հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովինախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով` կառավարության գործունեության 5 տարվա ծրագիրն այն հիմքն է, որով պետք է զարգանա մեր տնտեսությունը:
«Եթե ընդդիմությունը համակարծիք է այն սկզբունքներին, թիրախներին, ճանապարհներին, որոնք ներկայացված են ծրագրում, ապա պետք է բացատրի, թե ինչու է ընդդիմություն»,- նշեց Մինասյանը:
Հունիսի 22-ին Ազգային ժողովը հավանություն տվեց կառավարության գործունեության ծրագրին: Ծրագրինհավանություն տալու մասին հարցին կողմ քվեարկեցին 64, դեմ՝ 31 պատգամավոր: Քվեարկությունից առաջԱզգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարել էին կառավարության ծրագրին դեմքվեարկելու մասին: