Քանի դեռ «Գահերի խաղի» երկրպագուները անհամբեր սպասում են հուլիսի 16-ին, երբ տեղի կունենա ֆիլմի յոթերորդ եթերաշրջանի պրեմիերան, նրա ստեղծողները որոշել են ուղեկցել երկրպագուների սպասումը նոր՝ երկրորդ թրեյլերով: Հայտնում է mediananny.com-ը:
Դատելով թրեյլերից՝ Վեսթերոսի թշնամի թագավորություններն այս անգամ ստիպված կլինեն բախվել հնագույն թշնամու հետ, որը երկար ժամանակ պատրաստվել է մարդկանց հետ պատերազմին: Մարդկանց վիճակված կլինի միավորել իրենց ուժերը մեկ թշնամու դեմ պայքարում: