Monday, 13 05 2024
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարն ընդունել է ԳԴՀ-ից ժամանած պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հունիսի 21-ին ընդունել է ԳԴՀ Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա երկրամասի արհմիությունների միավորման երիտասարդական թևի ղեկավար Էրիկ Շլեյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին` Ռոբերտ Մակարյանը կարևորել է արհմիությունների դերը աշխատողների իրավունքների պաշտպանության գործում:
«Ուժեղ արհեստակցական միությունը թույլ է տալիս վեր հանել առկա խնդիրները, բարելավել աշխատողների աշխատանքային պայմանները»,- նշել է Ռոբերտ Մակարյանը:

Պատվիրակության ղեկավար Էրիկ Շլեյն իր հերթին հանգամանորեն ներկայացրել է Գերմանիայում արհմիությունների իրավական կարգավիճակն ու գործունեության կազմակերպման հիմնական սկզբունքները, ինչպես նաև արհեստակցական միությունների արդի մարտահրավերները: Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում և Գերմանիայում արհմիությունների գործունեությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ոլորտում գործող օրենսդրությանը, դեպի գյուղատնտեսության ոլորտ երիտասարդ կադրերի ներհոսքի ապահովմանը, ֆինանսավորման աղբյուրների ներգրավմանը և այլ հարցերի, տեղեկատվություն փոխանակվել գյուղատնտեսության բնագավառում ինքնազբաղ աշխատողների խնդիրների վերաբերյալ: Կարևոր խնդիրների թվում մատնանշելով մասնագիտական կրթության որակի բարձրացման անհրաժեշտությանը` փոխնախարար Ռոբերտ Մակարյանը միաժամանակ հավելել է, որ ագրարային ոլորտի մի շարք ուղղությունների, մասնավորապես գինեգործության, ջերմոցային տնտեսությունների և պահածոյագործության ոլորտների զարգացմանը զուգահեռ աստիճանաբար նկատվում է այդ ճյուղերի նկատմամբ հետաքրքրության աճ երիտասարդների շրջանում:

Ագրոաշխատողների արհմիության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը նշել է, որ ներկայում Հայաստանում քայլեր են ձեռնարկվում գյուղոլորտի ներկայացուցիչներին ըստ ճյուղերի միավորելու ուղղությամբ` ծառացած խնդիրների լուծումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում