Մայիսի վերջին ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին այն մասին, որ Ալլա Պուգաչովան դիմել է Վիշնևսկու գիտահետազոտական ինստիտուտ՝ իշեմիկ հիվանդության ախտորոշում անցնելու համար։ Օգնության համար երգչուհին դիմել է իրեն բուժող բժիշկ, փորձառու կարդիովիրաբույժ Բագրատ Ալեքյանին, ով ավելի վաղ վիրահատել էր Պուգաչովային։
Ավելի ուշ երգչուհու դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն, հաստատել էր այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ մայրը սրտի նոպա է տարել։
«Մայրիկի մոտ սրտի նոպա էր։ Բժիշկը եկավ Լոնդոնից՝ ախտորոշման համար։ Որոշեցին, որ Բագրատ Ալեքյան Գեղամովիչը մայրիկին ևս մեկ ստենտ տեղադրի Վիշնևսկու անվան գիտահետազոտական ինստիտուտում։ Ես իմացա արդեն դրանից հետո, մայրս չի ցանկացել ինձ տխրեցնել և անհանգստացնել իմ ծննդյան օրը»,-«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում ասել է Օրբակայտեն։
Այժմ Ալլա Պուգաչովայի առողջությանը վտանգ չի սպառնում, նա ընտանիքի հետ է՝ հանգստի մեջ։