Friday, 26 04 2024
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին

Ինչու է ԵՄ-ն Թուրքիային կրկին հիշեցնում հայ-թուրքական խնդրի մասին

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը արտառոց չի համարում Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի վերջին հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Պաշտոնական Բրյուսելը Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի հերթական նիստի ընթացքում վերահաստատել էր իր պատրաստակամությունը աջակցելու հայ-թուրքական հաշտեցմանը՝ կոչ անելով կողմերին ներգրավվել այդ գործընթացին առանց նախապայմանների:

«Չեմ կարծում, թե սա ինչ-որ արտառոց հայտարարություն է, որովհետև որևէ նորություն չի պարունակում: Եվրամիությունը մշտապես բարձրաձայնել է իր մտահոգությունները՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ակնհայտ է, որ Թուրքիան իր պատասխանատվությունն ունի հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակի համար: Եվրամիությունը իր հայտարարություններում, այդ թվում՝ առաջընթացի վերաբերյալ զեկույցներում հստակ շեշտադրում է անում գործընթացի տապալման վրա, որ Թուրքիան ունի պատասխանատվության իր մասնաբաժինը: Այս առումով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը մտահոգում է Եվրամիությանը, թեև Եվրամիությունում էլ գիտակցում են, որ ներկա իրողությունների պայմաններում գրեթե անհնար է դառնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը այս իրավիճակում, երբ Թուրքիան լուրջ խնդիրներ ունի հենց Եվրամիության հետ հարաբերություններում: Այսինքն՝ կարող ենք ասել, որ սա ևս մի հիշեցում էր Թուրքիային այս խնդրի մասին՝ Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների դժվարին այս իրավիճակում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց թուրքագետը:

Մասնագետը չի կարծում, թե սա Եվրամիության նոր նախաձեռնություն է՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սա պարզապես հիշեցում է դեռևս 2009թ. սկսված հայ-թուրքական գործընթացի մասին. «Միջազգային հանրությունը հստակորեն տեսնում է քայլերի հաջորդականությունը, որ տապալման ողջ պատասխանատվությունը ընկած է թուրքական կողմի վրա»:

Իսկ կարո՞ղ ենք սպասել միջնորդական նախաձեռնություններ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում եվրոպական առանձին պետությունների կողմից, ինչպիսին է, օրինակ, օրեցօր հզորացող Գերմանիան կամ Ֆրանսիան: Հարցին թուրքագետ Լևոն Հովսեփյանը հետևյալ պատասխանը տվեց. «Չեմ կարծում, թե որևէ քայլ կլինի առանձին երկրների ձևաչափով: Եվրամիությունը դիտարկում է այդ խնդիրը իր ընդհանուր քաղաքականության համատեքստում, ուստի լինի դա Ֆրանսիան կամ Գերմանիան՝ չեմ կարծում, որ այս իրավիճակում առանձին նախաձեռնությամբ հանդես կգան, որովհետև նույն Եվրամիության ներսում բավական լուրջ խնդիրներ կան՝ կապված Եվրամիության ընդհանուր քաղաքականության հետ: Սա Եվրամիության պաշտոնական քաղաքականության տրամաբանության մեջ է, ոչ թե առանձին երկրների»:

Կարո՞ղ ենք ասել, որ Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը, արժեքային, ժողովրդավարական որոշակի հետընթացը Թուրքիայում էլ ավելի հեռացրին Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման հեռանկարից: Այս հարցի առնչությամբ թուրքագետն ասում է, որ, անշուշտ, Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններն էական ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վրա:

«Միանշանակ, երկրի ներսում ժողովրդավարական գործընթացներով առաջնորդվող Թուրքիան էլ ավելի մոտ կլիներ այն գործընթացներին, որոնք կարող էին տեղավորվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում: Բայց այս պարագայում Եվրամիության հետ հարաբերությունների վատթարացումը, երկրի ներսում տեղի ունեցող ոչ ժողովրդավարական բարդ գործընթացները ավելի են մեզ հեռացնում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարից: Այս իրավիճակում հարաբերությունների հնարավոր կարգավորման որևէ ռեսուրս, նախանշան չեմ տեսնում»,- ավելացրեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում