ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն առաջարկել է Ռուաստանին հրաժարվել Աբխազիան և Հարավային Օսիան անկախ պետություններ ճանաչելուց: Այս մասին ասվում է վեհաժողովի կայքում հրապարակված հռչակագրում:
Փաստաթուղթը նաև կոչ է անում կատարել միջազգային պարտավորվածությունները և դուրս բերել զորքերը Վրաստանի բռնազավթված տարածքներից:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ողջունում է Վրաստանի կառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության թուլացմանը: