Չեռնոգորիայի արտգործնախարար Սերջան Դարմանովիչը հայտարարել է, որ Ռուսաստանը միջամտել է երկրի ներքին գործերին: Այս մասին հաղորդում է RTCG կայքը:
«Ռոսաստանը բացահայտորեն միջամտել է մեր ներքին քաղաքական հարցերին: Ռուսաստանը վերջին տարիներին իրականացնում է իր շահերի առաջխաղացման քաղաքականություն և դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Մենք որոշեցինք, որ պետք է ինքներս սահմանենք առաջնային նպատակները և զարմացած էինք՝ որքան ուժեղ էր Ռուսաստանի միջամտությունը, մենք, իհարկե, պաշտպանվում էինք»,-ասել է նախարարը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուղղված չէ որևէ պետության դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի: