Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Politico պարբերականի համար գրված հոդվածում մեկնաբանել է ռուսական սոցցանցերի արգելքի մասին որոշումը։
Նա հայտարարել է, որ ռուսական «հիբրիդային հարձակումները» տեղի են ունենում հիմնականում կիբերտարածությունում, իսկ Կրեմլի «շոշափուկները ձգվում են դեպի Եվրոպայի առանցքային մայրաքաղաքների և նրա անդրատլանտյան դաշնակիցների կոկորդներ»։
Պորոշենկոն խորհուրդ է տվել եվրոպական տերություններին խիզախ լինել և «կտրել այդ շոշափուկները»՝ կրկին դրանց հարձակման տակ չհայտնվելու համար։
Նա նաև կոչ է արել Եվրոպային պահպանել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ և ներդրում անել Ուկրաինայի անվտանգությունում։