ԱՄՆ-ում մուսուլմանը դատի է տվել պիցերիային և պահանջում է 100 միլիոն դոլար փոխհատուցում այն բանի համար, որ իրեն 2 անգամ տվել են պիցցա նրբերշիկով և խոզի մսով` չնայած պիցայում դրանք չօգտագործելու իր խնդրանքին, հայտնում է Detroit Free Press-ը:
Պարբերականի տվյալներով` Մոհամադ Բազինը և նրա կինը հասկացել են, որ խոզի միս են ուտում միայն փորձելուց հետո:
«Մենք սրտխառնոց էինք զգում»,- պնդել են ամուսինները դատական հայցում: