Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

Սեդրակ Զատիկյանի պատվիրված սպանության գործով անհանգիստ են

Որքան մոտենում է Ս. Զատիկյանի սպանության գործի 4-րդ դատավարության ավարտը, այնքան անհանգիստ և ագրեսիվ պահվածք են դրսևորում ամբաստանյալն ու դատարան եկող նրա շրջապատի որոշ անձինք… տողերիս հեղինակի լրագրողական դիտարկումների, հրապարակումների առնչությամբ:

ԵԿՄ Մալաթիա տարածքային կառույցի նախագահ, 2006թ-ին հենց համայնքի կենտրոնում ինքնաձիգի կրակոցներից սպանված Սեդրակ  Զատիկյանի գործով մեղադրվող՝ սպանության 2-րդ «պատվիրատու» Նարեկ Խաչատրյանի մասով դատաքննությունն այսօր վերջապես ավարտվեց:

Մինչ այդ դատարանն անդրադարձավ մեղադրողի՝ հանրապետությունից բացակայող վկա Ահարոն Հակոբյանի վերաբերյալ միջնորդությանը, որով խնդրել էր պարզել՝ վկան վերադարձե՞լ է Հայաստան, թե ոչ:

Դատարանը հրապարակեց համապատասխան մարմնից ստացված գրությունը. ըստ այդմ՝ վկան Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է 07.01.2015թ.-ին՝ «Զվարթնոց» օդանավակայանից և մինչ օրս չի վերադարձել:

Հրապարակվեց նաև նախորդ նիստի հետաձգման պատճառի գրավոր հիմքը՝  պաշտպան Վարդուհի Էլբակյանի վիրահատության մասին: Իսկ թե որտեղից էր այն ստացվել՝ հայտնի չէր:

Այնուհետև պաշտպանն ասաց, որ չի հրաժարվում վկային հարցաքննելու իր միջնորդությունից, ուզում է լրացնել այն, սակայն դատարանի ճշտող հարցին ի պատասխան՝ այն որակեց որպես հայտարարություն:

Պաշտպանը հիշատակեց ՄԻԵԴ-ի, Վճռաբեկ դատարանի ևս 2 նախադեպային որոշում վկային չհարցաքննելու հետևանքների մասին, որոնց մեկ անգամ ևս հակադարձեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանը. Նշեց, որ Ահարոն Հակոբյանը միակ առանցքային վկան չէ, և որ նրա ցուցմունքները հիմնավորվել են նաև այլ ապացույցներով:

Մեղադրողը ոչինչ չասաց՝ գուցե այն պատճառով, որ վերջին նիստում պաշտպանի փոխարեն ինքն էր միջնորդել գտնել վկային:

Պաշտպանը դատարանին ներկայացրեց ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի վերաբերյալ խնդրագիրն ու բնութագիրը՝ ստացված «Բարեգործ» ՀԿ-ից և ամբաստանյալի 6 հարևաններից: Նրանց ձևակերպմամբ՝ Նարեկը խելոք, մեծերին, փոքրերին հարգող, ծնողների կողմից սիրված երիտասարդ է, օգնել է հաշմանդամներին, սոցիալապես անապահով ընտանիքների:

Դատարանն ավարտեց դատաքննության փուլը և անցավ դատական վիճաբանությունների փուլ՝ լսելու կողմերի ճառերը և ամբաստանյալի վերջին խոսքը:

Սակայն, չգիտես ինչու՝ մեղադրող Վահագն Պողոսյանը պատրաստ չէր պաշտպանական ճառին և մեկ շաբաթ ժամանակ խնդրեց:

Պաշտպանն էլ հավելեց, որ իրեն 20 օր ժամանակ անհրաժեշտ կլինի 20 հատորանոց գործով պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Դատավոր Ռոբերտ Պապոյանն էլ ուղղեց՝ 20 հատոր չէ, այլ  14:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 30-ին՝ ժամը 12,30-ին: Այդ օրը մեղադրողի պահանջած պատժաչափից ու այլ հանգամանքներից պարզ կդառնա պետության վերաբերմունքն ու տրամադրությունները՝ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման ձգտման առումով:

Հ. Գ. Հարկ ենք համարում արձանագրել, որ ոստիկանության ուղեկցող գումարտակը անհրաժեշտ խստություն չի ցուցաբերում ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձին զսպելու համար, դատարան է բերում առանց ձեռնաշղթաների, դատական կարգադրիչներն էլ հատուկ միջոցներ չունեին՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու և դատարանի դահլիճում կարգուկանոն հաստատելու համար:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում