Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում բախվել են «Օպել» մակնիշի 34 ԼP 766 համարանիշի և թիվ 62 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 2121Տ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Օպել»-ում առաջացել է հրդեհ և այն ամբողջովին այրվել է: Վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները և մինչ նրանց ժամանումը, ավտոմեքենաների վարորդներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
Մանրամասները՝ shamshyan.com-ում