Friday, 17 05 2024
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ավտոներկրողների բիզնեսում մենք կոպիտ միջամտություն ենք արել, ժամանակի ընթացքում պետք է փոխել. Թունյան
Գարնանային տրամադրությու՞նը, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Կորպորատիվ կառավարման կանոնագիրք» նոր հասկացություն ենք ներդնում, կլինի կամավոր սկզբունքով. Պապոյան
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
14:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Yonhap
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասը վերականգնվել է
14:10
Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Էվրիկա» առևտրային կենտրոններում խուզարկություններ են
Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է ՀԱԿ փոխնախագահներին
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն
Թուրքիայում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման
Տավուշի մարզպետը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ
13:20
Հնդկաստանի արևելքում առնվազն 12 մարդ է զոհվել կայծակի հարվածներից
«Դիվանագետների համահայկական միության» և նախկին ՄԻՊ-ի հայտարարություններում բերված որոշ դատողություններ անհիմն և մանիպուլյատիվ են. Գոռ Ծառուկյան
13:00
Ռուսական ուժերը 10 կմ խորացել են Խարկովի ուղղությամբ. Զելենսկի
Կողմերը մտահոգությունն են հայտնել «Կովերի պարտեզ»-ի շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ

1980 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Հղի կնոջն առաջարկել էր սեռական հարաբերություն ունենալ, մերժվելով՝ խեղդամահ էր արել երեխայի մահճակալի մոտ

1980 թվականի օգոստոսի 15-ին Ալավերդի քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերվեց վարձակալությամբ ապրող Ռիմայի դիակը:

Ռիման 3 տարեկան որդու հետ էր ապրում Գուրգեն Մ.-ի տանը: Ռիմայի ամուսինը դատապարտվել էր, գտնվում էր կալանավայրում: Կնոջ հետ նա ակտիվ նամակագրական կապ էր պահպանում, կինը կալանավայր էր մեկնում՝ տեսակցությունների:

Գուրգեն Մ.-ի տանը ևս մի վարձակալուհի կար՝ Կարինե անունով: Վերջինս ամուսնացած չէր, նրան այցելում էին տարբեր տղամարդիկ:

Ռիմայի դիակն ընկած էր նրա վարձած սենյակի հատակին՝ երկու մահճակալների արանքում: Երեխան քնած էր մահճակալներից մեկի վրա:

Դիակը հայտնաբերել էր հարևանուհի Կարինեն: Հենց նա էլ ահազանգել էր միլիցիա:

Ռիման ընկած էր բերանքսիվայր, ձեռքերն ու ոտքերը ծալված էին, խալաթի ներքևի երկու կոճակները՝ արձակված: Կնոջ ճակատին ոչ մեծ ճմլվածք կար, պարանոցին՝ առջևից, երեք ուղղահայաց կապտուկներ, մի կապտուկ էլ ծնոտին կար:

Դեպքի վայրի զննությամբ պարզվեց, որ սենյակի դուռը ծածկած է եղել, բայց՝ ոչ փակ: Սենյակը դեպի դուրս նայող մեկ պատուհան ուներ, որը ներսից սողնակով չէր փակվում, բայց մարդասպանի մուտքը պատուհանից միանգամից բացառվեց, քանի որ պատուհանագոգին հաստ շերտով փոշի էր նստած:

Տանն ապրողները հայտնեցին, որ գիշերը պատշգամբի ու մուտքի դռները բանալիով չեն փակում: Սպանության պահին տանն էին եղել տանտեր Գուրգենը, նրա երկու որդիները և վարձակալուհի Կարինեն:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Ռիմայի մահը վրա էր հասել խեղդամահ անելու արդյունքում՝ մատներով ուժգին սեղմել էին կնոջ պարանոցի շնչառական ուղիները:

Փորձաքննությամբ տուժողի մոտ բռնի սեռական ակտի նշաններ չհայտնաբերվեցին, սակայն պարզվեց, որ Ռիման մեկուկես ամսվա հղիություն ուներ:

Սենյակի զննությամբ հայտնաբերվեց կանացի պայուսակ, որի մեջ երկու ժամացույց կար ու 24 ռուբլի:

Սեղանին դրված հայելու վրա մատնահետք կար, որը Ռիմայինը չէր: Խոհանոցում հայտնաբերվեցին լրագրի կտորտանքներ, որոնց վրա արյան հետքերի նմանվող հետքեր կային: Նույնպիսի հետքեր կային նաև խոհանոցի վարագույրի վրա: Հայելու վրայի մատնադրոշմը, լրագրի կտորտանքներն ու վարագույրը առգրավվեցին և ուղարկվեցին փորձաքննության:

Ռիմայի սենյակում հայտնաբերվեցին նրա կալանավոր ամուսնու նամակները: Վերջին նամակներից մեկում ամուսինը կնոջը զգուշացնում էր՝ հետևել երեխային ու ման չգալ «Ժիգուլիներով»:

Նախաքննության սկզբում պարզվեց, որ Ռիման մտերմացել էր հարևանուհի Կարինեի հետ, ում մոտ պարբերաբար տարբեր տղամարդիկ էին գնում-գալիս: Պարզվեց, որ նրանցից ոմանք փորձել էին սիրահետել նաև Ռիմային…

Տանտեր Գուրգենը հայտնեց, որ Ռիմային վերջին անգամ տեսել է դեպքի նախորդ օրվա երեկոյան՝ ժամը 22-ի սահմաններում: Նա երեխային պառկեցնում էր քնելու: Սենյակում ուրիշ մարդ չկար: Այդ երեկո՝ ավելի վաղ, Ռիմային այցելել էր եղբայրը, ով օգնում էր երեխային պահելու հարցում:

Գուրգենը պնդեց, թե գիշերը աղմուկ չի լսել: Նա նշեց, թե խոհանոցում լրագրի կտորտանքի վրա հայտնաբերված արյունը իր մատից հոսած արյունն է՝ խոհանոցում գործ անելիս մատը կտրել էր: Մատի վրա, իրոք, թարմ կտրվածքի հետք կար:

Կարինեն նույնպես հայտնեց, թե գիշերը աղմուկ չի լսել: Ինչ վերաբերում է Ռիմայի անձնական կյանքին, ապա ըստ Կարինեի՝ Ռիմային մի տղամարդ էր այցելում, ով մեքենա ուներ:

Կասկածյալների թվում էին՝ տանտեր Գուրգենը, նրա որդին, ով ընկերների հետ նախկինում մի անգամ դատվել էր խուլիգանության համար:

Կասկածվում էր Ռիմայի՝ կալանավայրում գտնվող ամուսինը, ով կարող էր խանդի հողի վրա կալանավայրից կազմակերպել անհավատարիմ կնոջ սպանությունը:

Կասկածվում էին հարևանուհի Կարինեի մտերիմ տղամարդիկ, ովքեր կարող էին սեռական հարաբերություն ունենալու ցանկությամբ մտնել  նաև անամուսին ապրող Ռիմայի սենյակ: Կասկածվում էր այն տղամարդը, ումից հղի էր Ռիման՝ եթե, իհարկե, նա ամուսնուց չէր հղիացել հերթական տեսակցության ժամանակ:

Քննությամբ պարզվեց, որ Ռիման, ճիշտ է, կապ էր պահպանում կալանավայրում գտնվող ամուսնու հետ, բայց հավատարիմ չէր նրան: Ռիման մտերմացել էր մի ամուսնացած տղամարդու՝ Հրանտի հետ:

Հրանտի ու Ռիմայի կապի մասին տեղեկություններ ստանալուց հետո Հրանտին հրավիրեցին հարցաքննության: Հրանտը չժխտեց, որ Ռիմայի հետ ինտիմ կապի մեջ է եղել: Հանդիպում էին սովորաբար ուշ ժամերին կամ այն օրերին, երբ Հրանտի կինը գյուղ էր մեկնում՝ հարազատների մոտ:

Մի քանի անգամ Հրանտը Ռիմային այցի էր եկել իր «Ժիգուլիով»: Մեկ-երկու շաբաթ առաջ Ռիման Հրանտին հայտնել էր, որ նրանից հղի է, բայց վախենում է ամուսնուց ու չի ցանկանում, որ երեխան ծնվի: Հրանտը փորձել էր Ռիմայի համար դեղեր հայթայթել՝ անցանկալի երեխայից ազատվելու համար:

Հրանտը պնդեց, որ դեպքի օրվա երեկոյան տանն է եղել, այդ երեկո ու գիշերը Ռիմային չի հանդիպել: Հրանտի կինը հայտնեց, որ դեպքի օրվա երեկոյան ամուսինն իրեն պետք է դիմավորեր աշխատանքից հետո, բայց նա աշխատավայրի մոտ  չի եկել, ինքը մենակ է տուն գնացել: Հրանտը այս հանգամանքը բացատրեց նրանով, որ տանը պառկել է բազմոցին ու քնով է ընկել, դրա համար էլ չի գնացել կնոջ աշխատավայրի մոտ:

Սպանությանը Ռիմայի ամուսնու մասնակցությունը պարզելու համար կալանավայր գործուղվեց օպերատիվ աշխատող: Ստուգվեցին ամուսինների բոլոր նամակները:

Պարզվեց, որ «Ժիգուլիներով» ման չգալու վերաբերյալ ամուսինը Ռիմային հորդորել է՝ կնոջ գրած մի նամակի պատճառով. կինը գրել էր, թե հարսանիք էր գնացել, այնտեղից իրեն տուն են հասցրել «Ժիգուլիով»:

Պարզվեց, որ ամուսինը տեղյակ էլ չի եղել, որ կինը դավաճանել է իրեն ու՝ որ նա հղի էր ուրիշ տղամարդուց:

Հարևանուհի Կարինեին այցելող տղամարդիկ հարցաքննվեցին: Ուշադրություն գրավեց նրանցից մեկը՝ Մանուկը: Վերջինս կնոջ ու երեխայի հետ ապրում էր Ալավերդիում:

Մանուկը խոստովանեց, որ ինտիմ կապի մեջ է եղել Կարինեի հետ:  Գնացել-եկել է նրա սենյակ, այնտեղ հանդիպել է Ռիմային, իմացել է, որ ամուսինը կալանավայրում է, Ռիմային էլ է առաջարկություն արել՝ սեռական հարաբերություն ունենալու, բայց Ռիման մերժել, նույնիսկ ապտակել է:

Մանուկը նշեց, որ սպանության օրը եղել է աշխատավայրում՝ երեկոյան հերթափոխի, տուն է գնացել ծառայողական ավտոբուսով ու տնից չի բացակայել: Նա երդվեց, թե չի էլ իմացել, որ Ռիման մահացել է:

Մանուկի ասածը շուտով հերքվեց Կարինեի քրոջ ամուսնու ցուցմունքով, ով հայտնեց, թե օգոստոսի 14-ի ուշ երեկոյան Կարինեին տեսել է կանգառում՝ միջահասակ, սևահեր, խիտ, սև բեղերով տղամարդու հետ: Դա Մանուկի նկարագրությունն էր: Ուրեմն՝ նա ամբողջ երեկո տանը չէր եղել, ասել է, թե՝ սուտ էր ասել: Դա ավելի լուրջ կասկած առաջացրեց Մանուկի նկատմամբ:

Մանուկի աշխատավայրում պարզվեց, որ երեկոյան հերթափոխը տևում է  ժամը 18-ից մինչև 24-ը, բայց այդ ընթացքում աշխատողները բացակայում են աշխատավայրից:

Մանուկին նորից հարցաքննեցին: Նա «հիշեց», որ օգոստոսի 14-ին ինքը գնացել է աշխատանքի, բայց տեխնիկայի անսարքության պատճառով չեն աշխատել, ինքը ժամը 20-ի սահմաններում հեռացել է աշխատավայրից, կանգառում տեսել է Կարինեին, հետո գնացել է ծանոթի տուն, որտեղ խնջույք էր:

Ծանոթը հիշեց, որ Մանուկն այցելել է իրեն, սեղան է նստել, բայց չհիշեց, թե նա երբ է հեռացել:

Մանուկի նկատմամբ կասկածները ավելի ու ավելի էին խորանում: Նա ձերբակալվեց: Նրա հագուստը առգրավվեց, մատնահետքը  վերցվեց:

Փորձաքննություններ կատարվեցին:

Պարզվեց, որ Մանուկի եղունգների տակ առկա են կապույտ բրդաթելիկներ, որոնք նույն սեռային պատկանելություն ունեն, ինչ՝ Ռիմայի հագին եղած ժակետը:

Ռիմայի սենյակի հայելու վրայի մատնահետքը պատկանում էր հենց Մանուկին:

Փորձաքննությունների եզրակացությունների ճնշման տակ Մանուկը շուտով խոստովանեց, որ ինքն է սպանել Ռիմային…

Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը, երբ ծանոթի տնից իր տուն էր գնում, ճանապարհին միտքը փոխել ու որոշել է մտնել Կարինեի մոտ: Քանի որ խմած էր, սխալմամբ թակել է ոչ թե Կարինեի, այլ Ռիմայի սենյակի դուռը:

Ռիման բացել է դուռը, Մանուկին ճանաչելով՝ թույլ է տվել, որ ներս մտնի: Զրուցել են: Մանուկը քայլել է սենյակում, ջուր է խմել, ձեռքն է վերցրել սեղանին դրված հայելին, նայել է քնած երեխային, հետո միանգամից Ռիմային առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ:

Ռիման մերժել է: Երբ Մանուկը պնդել է, Ռիման նույնիսկ ասել է, որ հղի է՝ ցանկանալով դրանով հետ պահել Մանուկին:

Բայց Մանուկը հայհոյել ու վիրավորել է Ռիմային, անվանել է անբարոյական: Ռիման տեղի չի տվել, դուրս է հրավիրել Մանուկին: Վերջինս զայրացել, ապտակներ է հասցրել Ռիմային, հետո բռնել է կոկորդը, մի քանի րոպե սեղմել է, թուլացած Ռիմային գցել է հատակին ու հեռացել է:

Մանուկը պնդեց, թե չի էլ գիտակցել, որ Ռիման կարող է մահացած լինել, կարծել է՝ ուշաթափ է պարզապես…

Մանուկ Գ.-ն դատարանում փորձեց հրաժարվել իր նախաքննական ցուցմունքներից, պնդեց, թե չի իմացել, որ Ռիման հղի էր, բայց ժողդատարանը արժանահավատ համարեց Մանուկ Գ.-ի նախաքննական ցուցմունքները:

Ակնհայտ հղի կնոջը սպանելու համար Մանուկ Գ.-ն դատապարտվեց 15 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում