ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն Էր-Ռիյադում Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադիլ ալ-Ջուբեյրի հետ մամլո ասուլիսի ժամանակ, որը հեռուստակոնֆերանսի ռեժիմով հեռարձակում էր Պետդեպը, Իրանի ղեկավարությանը կոչ է արել վերջ տալ ահաբեկիչներին ֆինանսավորելուն, բալիստիկ հրթիռների փորձարկումներին:
«Հուսով եմ՝ Ռուհանին նոր ժամկետը կօգտագործի Իրանի ստեղծած ահաբեկչության ցանցը և ահաբեկչության այդ ցանցի ֆինանսավորումը քանդելու համար… Մենք նաև հույս ունենք, որ նա կդադարեցնի բալիստիկ հրթիռների փորձարկումների ծրագիրը»,- հայտարարել է նա: