Friday, 26 04 2024
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

Ռուսաստանին «դեղին քարտ» ցույց տալու ժամանակը

«Ռուսաստանը ԵԱՏՄ մեր անդամակցությունից հետո ավելի մեծ քանակի կործանարար զենք է վաճառել Ադրբեջանին, քան մինչ այդ: Երևի, դա էլ այդ միության փաթեթի մեջ է մտնում»,-խորհրդարանական ամբիոնից հայտարարել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Միանգամայն օբյեկտիվ գնահատական է և, հանուն արդարության, արձանագրենք, որ Մարուքյանը այս կարծիքը քանիցս հնչեցրել է նաև նախորդ խորհրդարանում և քչերից մեկն էր, որ դեմ է քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ նոր խորհրդարանում էապես փոխվել է Մարուքյանի քաղաքական կարգավիճակը: Նա այլևս անկախ պատգամավոր չէ և ներկայացնում է կոնկրետ խմբակցություն, դեռ ավելին` գլխավորել է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը: Այստեղ արդեն մի քանի հարցեր են առաջանում: Արդյո՞ք Էդմոն Մարուքյանը արտահայտել է միայն սեփական կարծիքը, իսկ «Ելքը» շարունակում է հավատարիմ մնալ «մետության» բացառման սկզբունքին, մանավանդ, որ խմբակցությունը ղեկավարում է այդ գծի ջատագով Նիկոլ Փաշինյանը, թե՞, այնուամենայնիվ, սկզբունքային այդ հարցում Մարուքյանն արտահայտել է ընդհանուրի կարծիքը:

Եթե գործ ունենք «Ելքի» կարծիքի հետ, ապա խմբակցությունը փաստորեն ԵՏՄ-ն սպառնալիք է համարում մեր ազգային անվտանգությանը ու տրամաբանական կլինի, որ խորհրդարանում պաշտոնապես բարձրացնի ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը: Դա կլինի հստակ, սկզբունքային քաղաքական դիրքորոշում, նախաձեռնություն: Իհարկե, կանխատեսելի է, որ մյուսները դեմ կքվեարկեն ու «Ելքի» նախաձեռնությունը կտապալվի, բայց նույնիսկ այդ դեպքում` Հայաստանը շահելու է:

Իշխանությունները, ճկուն լինելու պարագայում, խորհրդարանական «ըմբոստությունը» կարող են օգտագործել` ԵՏՄ-ում կամ հայ-ռուսական հարաբերություններում ավելի ուժեղ դիրքերից ներկայանալու համար: Արևմտյան կառույցների համար կֆորմալիզացվի հայաստանյան գործընկերը, որի հետ կարող են աշխատել թե խորհրդարանական և թե արտախորհրդարանական հարթակներում: Եվ վերջապես` «Ելքն» իրական քայլ կանի ընդդիմադիր էլեկտորատին կոնսոլիդացնող արժեքային մեսիջ ուղարկելու հարցում:

Եթե «Ելք»-ում անիմաստ կհամարեն այս նախաձեռնությամբ հանդես գալը, որովհետև այն կարող է վնասել դաշինքային միասնությանը, ապա խմբակցության քաղաքական հեռանկարը, մեղմ ասած, մշուշոտ է: Եթե «Ելք»-ում այս նախաձեռնությունն անիմաստ կհամարեն պատճառաբանությամբ, որ մեծամասնությունը, միևնույն է, այն մերժելու է, ապա առհասարակ անիմաստ էր մանդատ վերցնելը, որովհետև եթե այդ տեսանկյունից ենք գնահատում ընդդիմության գործունեության ՕԳԳ-ն, ապա այն հավասարվում է գրեթե զրոյի. աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որպես կանոն, մեծամասնությունները մերժում են ընդդիմության նախաձեռնությունները, սակայն դրանք անպայման հետք են թողում վարվող քաղաքականության վրա, ձևավորում են հանրային կարծիք, նաև ազդում են երկրի հանդեպ ձևավորված միջազգային ընկալման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում