Ազգային ժողովը քվեարկության դրեց «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի երկու տարբերակը՝ ՀՀԿ-ի և «Ելք» դաշինքի:
«Ելք» դաշինքի առաջարկությունն էր, որ ԱԺ-ն ունենա 10 մշտական հանձնաժողով և պահպանի Մարդու իրավունքների հանձնաժողովը, որը կղեկավարեն իրենք:
«Ելք» դաշինքի առաջարկին կողմ քվեարկեց 30 պատգամավոր, դեմ 0, ձեռնպահ 1: