ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ «Տեղեկատվական կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը:
Նշենք, որ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի հավանական թեկնածուներ են համարվում Հովհաննես Սահակյանն ու նախագահի աշխատակազմի հանրային կապերի և «Տեղեկատվական կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը: ՀՀԿ-ում հակված են եղել Արա Սաղաթելյանի թեկնածությանը: