Tuesday, 14 05 2024
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար

Իշխանության նոր պլանը

Երևանի ավագանու ընտրությունից հետո իշխանության ստացածը պետք է չափել թերևս ոչ թե տոկոսներով, այլ՝ տարիներով: Ստացած տոկոսներից բացի, իշխանության համար երևի թե ամենակարևոր «ձեռքբերումը» տարիներն են՝ առնվազն չորս տարի, առանց քիչ թե շատ խոշոր ընտրական գործընթացի: Երևանի ավագանու հաջորդ ընտրությունը 2021-ին է, իսկ խորհրդարանի հաջորդ ընտրությունը՝ 2022-ին: Այդպիսով, իշխանությունը ստացել է ընտրությունից զերծ չորս տարի ժամանակ, որը ամենևին էլ աննախադեպ չէ իհարկե: Բանն այն է, որ նույնը ստացվել էր 2013-ին: Բայց ներկայիս իրավիճակն ունի առանձնահատկություն և ոչ միայն խորհրդարանի կառավարման մոդելի իմաստով: Բանն այն է, որ 2013-ից 2017 չորս տարի ժամանակաշրջանում ներքաղաքական մթնոլորտը բավական հագեցած էր, ձևավորվեց ոչիշխանական բևեռը, տեղի ունեցավ վարչապետի և կառավարության փոփոխություն, ի հայտ եկավ սահմանադրական օրակարգը, իսկ այդ ամենն էլ իր վրա կրում էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետի ազդեցությունը:

Ներկայումս մթնոլորտը բոլորովին այլ է․ 2018-ի նախագահի խնդիրը հանված է, Սահմանադրությունը՝ փոխված, ընդդիմադիր դաշտը գործնականում մարգինալացված, զարգացումների ծանրության կենտրոնը ոչ միայն տեղափոխված է իշխանության դաշտ, այլ նաև առավել հուսալի շերտերով սահմանազատված է հանրությունից, հանրային ազդեցությունից: Այդ իրավիճակն իհարկե հղի է նաև պայթյունի վտանգով, ֆորս-մաժորով: Սակայն այստեղ էլ հարկ է նշել այդ առումով էլ իշխանության ձեռք բերած փորձառությունը, մասնավորապես՝ նախորդ տարվա հուլիսյան իրադարձություններից: Ըստ այդմ, իրավիճակն առաջիկա քառամյակում իշխանության համար մեծ հավանականությամբ կլինի առավել վերահսկելի, քան նախորդ քառամյակում: Իհարկե դա չի նշանակում անհողմություն: Դա պարզապես ձեռք բերված, հանրությունից խլված կամ «գնված» մի քառամյակ է, որի ընթացքում իշխանությունը պարզապես փորձելու է վերադասավորվել առաջիկա առնվազն տասնամյակի համար:

Այդ խնդիրն իր մեջ ներառելու է երկու բաղադրիչ. էլ ավելի փակվել հանրության ազդեցության համար, մյուս կողմից էլ՝ ավելի հուսալի մեխանիզմներով ազդեցություն հաստատել հանրային տրամադրությունների և ընտրազանգվածի վրա: Անցնող տասնամյակում իշխանությունը գործնականում փորձարկում էր երկբևեռ մոդելը՝ ՀՀԿ-ԲՀԿ պայմանական անվանումով: Փորձարկումը անցավ զգալի հաջողությամբ: Այժմ իշխանության համար կա այդ մոդելը հղկելու անհրաժեշտություն, դրանում այսպես ասած «գաղափարականության» բաղադրիչը բարձրացնելու անհրաժեշտություն, որպեսզի նվազի ֆինանսական և վարչական բաղադրիչների տեսակարար կշիռը և անհրաժեշտությունը, կամ այսպես ասած՝ տեսանելիությունը: Այդ խնդիրը կարևոր է «անաղմուկ ընտրություն» ռազմավարության հետագա «զարգացման համար»: Կհաջողվի՞ իշխանությանը չորս տարիների ընթացքում հասնել այդ խնդրի լուծման:

Մեծ է հավանականությունը, որ Երևանի քաղաքապետի հաջորդ՝ 2021 թվականի ընտրությունն այդ տեսանկյունից կլինի փորձարկում, արդեն «գաղափարականացված» երկբևեռ մոդելի փորձարկում, 2022 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ: Բայց մինչ այդ իհարկե հարկավոր է լուծել 2018 թվականի խնդիրը: Հետագա գործողությունների առումով այս կամ այն հանգուցալուծումն իհարկե չի փոխի իշխանության ռազմավարությունը երկբեւեռ համակարգի «գաղափարականացման» առումով: Պարզապես 2018-ի խնդրի հանգուցալուծումից է կախված լինելու, թե իշխանական համակարգում որ սեգմենտը, բեւեռը կամ խումբը ինչ դեր և տեղ է ունենալու «երկբեւեռ գաղափարականացման» տեսանկյունից, և ի՞նչ բովանդակություն է ունենալու գաղափարականացման հիմքը, ինչ գաղափարների միջև է քաշվելու գիծը:

Ըստ այդմ կորոշվի, թե արդյո՞ք երկրորդ բեւեռի հարցում իր տեղը կպահի Ծառուկյանը, թե՞ իշխանության ներսում «կաճի» նոր երկրորդ բեւեռ: Կամ գուցե Ծառուկյանի բեւեռը կենթարկվի էապես խորքային տրանսֆորմացիայի, քան այն տեսքը, որ ստացել էր անցնող տասնամյակի ընթացքում: Այդ տասնամյակի ընթացքում հանրությունը փաստորեն չգտավ ներիշխանական այդ գործընթացներին հակադրելու երկարաժամկետ նախաձեռնություններ, ռազմավարություն, չգտավ իր պայմանները թելադրելու կարողություն: Եթե թելադրվել են քայլեր, ապա դրանք կրել են խիստ կարճաժամկետ, իրավիճակային բնույթ և իշխանությունը կարողացել է արագորեն վերցնել նախաձեռնությունն ու թելադրող դերը։ Դրա պատճառը եղել է այն, որ հասարակությունը չի ունեցել ռազմավարություն, երկարաժամկետ, տեսանելի ու շոշափելի հայեցակարգ, տեսլական, ծրագիր, նաև այդ ամենի ներքո ձևավորվող մեխանիզմ ու համակարգ: Առաջիկա հնգամյակում հասարակությունը կկարողանա՞ ձևավորել այդ ամենը, կամ սկսել գոնե գործընթաց, որը կենթադրի արդեն հանրության որակապես այլ մասնակցություն հաջորդ ընտրական ցիկլին, ինչը իշխանությանը կստիպի եթե անգամ չփոխել սեփական ռազմավարությունն ու ծրագրերը, ապա գոնե դրանք հարմարեցնել հանրային ռազմավարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում