Հայաստանյան ներհասարակական տրամադրություններում իշխում է այն կարծիք, որ Հայաստանից ատագաղթը խրախուսվում է իշխանությունների կողմից. Կարծում եմ՝ սա հիմնավոր կարծիք է: Այս մասին այսօր հրավիրված ՀՀ ժողովրդագրական և միգրացիոն միտումները ազգային անվտանգության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը:
Ն. Մկրտչյանն ընդգծեց, որ երբ նայում ենք մեր շուրջը, տեսնում ենք, որ մեր շրջապատն արագորեն դատարկվում է: Նա նաև անդրադարձավ արտագաղթի պատճառներին: Ն. Մկրտչյանի խոսքով՝ խնդիրը քաղաքական ոլորտում է. Քանի դեռ չի լուծվել քաղաքական իշխանության տարանջատման հարցը, արտագաղթի խնդիրը չի լուծվի:
Նրա խոսքով՝ արտագաղթը մեզ կանգնեցրել է վտանգավոր փաստի առաջ. «Անտանգության խնդիր է առաջացել. դպրոցը չունի աշակերտ, բուհը՝ ուսանող, բանակը՝ զինվոր….»:
Մանրամասները՝ տեսանյութում: